Դադարեցնել կենդանիների շահագործումը կրկեսներում և զվարճանքի այլ վայրերում

Эта петиция собрала 3 530 подписантов

Проблема

Պարոն վարչապետ

Շատ երկրներ, նահանգներ և քաղաքներ սկսել են սահմանափակել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսում։ Տարիների ընթացքում  հասարակության մեջ ձևավորվեց  և աճեց  դժգոհությունը վայրի կենդանիների օգտագործման վերաբերյալ կրկեսում՝   մարդու զվարճանքի համար։ Առյուծները, վագրերը, արջերը և փղերը վայրի կենդանիներ են, զգայուն տեսակ, որոնց պահանջարկը որպես կաթնասուն կենդանի ոչ մի կրկես չի կարող բավարարել։

Մի շարք երկրներ, աստիճանաբար արգելում կամ սահմանափակում են վայրի կենդանիների օգտագործման այդ արատավոր պրակտիկան կրկեսում և այլ զվարճանքի վայրերում, ինչպիսիք են  Անգլիան, Իսրայելը, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, ֆինլանդիան, Հունաստանը, Իրանը,  Իտալիան, Շվեդիան և այլն։

Մենք ևս պետք է դադարեցնենք վայրի կենդանիների շահագործումը կրկեսում և զվարճանքի այլ վայրերում։

Բազմաթիվ  օրինակներ կան ՀՀ –ում  վայրի կենդանիների շահագործման և նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի։ Չնայած, հասարակությունը կանխել է  մի քանի նմանատիպ  դեպքեր, ինչպես օրինակ Երևան  քաղաքի դելֆինարիան, Գյումրու կենդանաբանական այգին։ Վերջիններս մեծ արձագանք ստացան  արտերկրում կենդանապաշտպանների և լուրջ միջազգային կազմակերպությունների կողմից։

Պարոն վարչապետ

Մենք ՀՀ կենդանասեր և բնապաշտպան հանրությունը կոչ ենք անում Ձեզ ՀՀ-ում կրկեսների և այլ զվարճանքի վայրերի գործունեությունը կազմակերպել առանց վայրի կենդանիների մասնակցության։

 

 Civil Voice ՀԿ

avatar of the starter
Civil VoiceАвтор петиции

Адресаты петиции

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 1 апреля 2019 г.