Շարլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը ընդունել որպես Հայաստանի պաշտոնական օրհներգ

Эта петиция собрала 654 подписанта

Проблема

Երգը գրվել է աշխարհահռչակ շանսոնյե, մեծն Շառլ Ազնավուրի կողմից ու այն կատարել են աշխարհի բազմաթիվ հայտնի երգիչներ, ի նշան եղբայրության՝ լինելով հայության կողքին 1988-ի երկրաշարժից հետո։ Ու չնայած նրան, որ երգի ստեղծման համար առիթ է հանդիսացել հենց 1988-ի երկրաշարժը, սակայն իր էությամբ այն լավատեսական է, հաղթական ոգով, որը անտարբեր չի թողնում որևէ հայի, ու չկա մեկը ով չհուզվի այն լսելիս։ Երաժշտական առումով իր մեջ պարունակում է հիմնին բնորոշ բոլոր տարրերը՝ թե իր կառուցվածքով, թե տրամադրությամբ ու թե բովանդակությամբ։

Նախկինում հայտարարվել են մրցույթներ Հայաստանի նոր հիմն ընտրելու նպատակով, որին մասնակցել են ներկայիս լավագույն կոմպոզիտորներն ու հեղինակները, սակայն այդպես էլ չընտրվեց որևէ երգ, քանի որ հիմնը դա այն չէ, որ լինի ուղղակի գեղեցիկ ստեղծագործություն, որը ինչ-ինչ պարամետրերով կհամապատասխանի ու կունենա հիմնին բնորոշ գծեր, սակայն լսողի համար կլինի խորթ, ոչինչ չասող, ու ոչ մի էմոցիա չառաջացնող ստեղծագործություն, քանի որ երգը, որը չունի պատմություն, չի ապրել ժողովրդի սրտում՝ չի կարող հուզել մարդկանց, որքան էլ որ հանճարեղ գրված լինի։ Իսկ "Քեզ համար Հայաստան"-ը հենց այն երգն է, որը ունենալով հիմնին բնորոշ բոլոր գծերը, նաև սիրված է ողջ հայության կողմից, ունի անցած ճանապարհ, պատմություն, որը ծնվել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման հետ զուգընթաց։

Խնդրում ենք ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ վարչապետին ու նախագահին ճանաչել Շարլ Ազնավուրի "Քեզ համար Հայաստան" երգը որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրհներգ։

avatar of the starter
Guzh DurgaryanАвтор петиции

Новости этой петиции

Поделиться этой петицией

Петиция создана 8 мая 2018 г.