Обновление к петицииԱրգելե՛ք մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում

ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

Mikayel HovhannisyanYerevan, Армения
10 июл. 2018 г.
Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում: «Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», - ասել է նախարարը: Նյութը` panarmenian.net կայքից