Խնդրում ենք Ձեր միջամտությունը

Խնդրում ենք Ձեր միջամտությունը
Проблема
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
պատճենը՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանին և
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին
25 մարտի, 2026թ.
Դ Ի Մ Ու Մ - Հ Ա Ն Ր Ա Գ Ի Ր
__________________________
Հարգելի՛ Վարչապետ,
Մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներս և կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սաների, սովորողների ծնողներս, դիմում ենք Ձեզ՝ պայմանավորված կրթահամալիրի ֆինանսավորման շուրջ առաջացած խնդրով, որը ներկայումս արդեն դուրս է զուտ վարչական վեճի շրջանակներից և ստացել է համակարգային նշանակություն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարիներ շարունակ հանդիսացել է Հայաստանի հանրակրթության առաջատար և նորարարական կենտրոններից մեկը՝
իրականացնելով ներառական կրթություն, հեղինակային կրթական ծրագրեր, նախագծային և փորձարարական ուսուցում։ Կրթահամալիրում ձևավորված է յուրահատուկ կրթական միջավայր, որտեղ սովորողները ներգրավված են իրական կրթական նախագծերում, համայնքային նախաձեռնություններում, բնապահպանական ծրագրերում, և կրթությունը կազմակերպվում է ստեղծարար, բաց և զարգացող ձևաչափով։
Կրթահամալիրի կողմից կառավարման խորհրդի հաստատմամբ ներկայացված 2026թ. նախահաշիվը կազմվել է հանրակրթական ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից հատկացումները հաշվարկելով ըստ կառավարության 2025թ. N 850 որոշմամբ հաստատված սկզբունքների, մեթոդաբանության, կարգի և բանաձևի, նկատի ունենալով՝
· կրթահամալիրի կանոնադրությամբ և փաստացի գործող 6 հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացման ցուցանիշները,
· կրթահամալիրում 2021թ. սեպտեմբերին գործող ուսուցչական դրույքաչափը.
· կրթական ծրագրերի շարունակականությունն ու որակը։
Սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումը չի պարունակում այդ հաշվարկների իրավական և տնտեսական գնահատում և փաստացի առաջարկում է ֆինանսավորման այլ չափ՝ առանց համապատասխան հաշվարկային հիմնավորումների ու մեթոդաբանության բացահայտման։ Մասնավորապես՝
· ուսուցչական աշխատավարձի հաշվարկի հիմքում կրթահամալիրում կիրառվող 160,000 դրամ դրույքաչափի փոխարեն նախարարությունը կիրառում է 140,000 դրամ,
· ոչ ուսուցչական անձնակազմի ֆոնդը նախարարության կողմից հաշվարկվել է 125,403.1 հազար դրամ, մինչդեռ կրթահամալիրի հիմնավորված հայտը կազմում է 285,182.4 հազար դրամ։
Միևնույն ժամանակ, կրթահամալիրը, որը իր կանոնադրությամբ հանդիսանում է տարբեր կրթական ծրագրեր իրականացնող միավորում (6 հանրակրթական, 1 մասնագիտական հաստատություններ և կրթական կենտրոններ), փաստացի դիտարկվում է որպես 1 հանրակրթական հաստատություն, ինչը հակասում է կրթահամալիրի ստեղծման, զարգացման պատմությանը, նրա գործող կանոնադրությանը, իրական կազմակերպական կառուցվածքին և հանգեցնում է ֆինանսավորման էական նվազեցման և չի արտացոլում կրթահամալիրի իրական կազմակերպական և կրթական կառուցվածքը։
Այս իրավիճակի հետևանքով կրթահամալիրում արդեն իսկ առկա են լուրջ ֆինանսական դժվարություններ։ Մասնավորապես՝
· աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների ժամանակին և ամբողջական վճարումը գտնվում է ռիսկի տակ,
· սահմանափակվում է կրթական ծրագրերի լիարժեք իրականացումը,
· առաջացել է ավելի քան 200 միլիոն դրամի պակասորդ։
2026թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին կրթահամալիրի դպրոցները հանրակրթական ծրագրերի իրականացման համար ՀՀ բյուջեից դեռ չեն վճարվել։
Այս ամենը վտանգում է սովորողների կրթության իրավունքի արդյունավետ իրականացումը՝ որպես պետության կողմից երաշխավորված հիմնարար իրավունք։
Հատկապես մտահոգիչ է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է լիազոր մարմնի՝ կրթության և դրա ֆինանսավորման ոլորտը կարգավորող նորմերի պահանջներից չբխող գործողությունների հետևանքով։ Գործնականում, սակայն, ֆինանսավորման սահմանափակումները հանգեցնում են հակառակ արդյունքի՝ աշխատավարձերի փաստացի նվազման կամ դրանց վճարման խոչընդոտների, ոչ ուսուցչական աշխատակազմի կրճատումների։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեզ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրթահամալիրի սուբսիդավորման հաշվարկներում լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության 26.06.2025թ. N 850-Ն որոշման և վիճելի իրավահարաբերությունները կարգավորող այլ նորմերի՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։
Իրերի նման դրությունն արդեն դուրս է զուտ վարչական վեճի շրջանակներից և ստացել է համակարգային նշանակություն։ Այն կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել հանրակրթության ոլորտում՝ խաթարելով ֆինանսավորման կանխատեսելիությունն ու կայունությունը և ուղղակիորեն հակասելով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման պետական քաղաքականությանը։ Այս պայմաններում խնդիրը պահանջում է պետական առաջնահերթությունների հստակեցում և ակնկալում հրատապ ու համակարգային լուծում, որը կբացառի կրթական հաստատությունների բնականոն գործունեության խաթարումն ու մանկավարժների աշխատանքային իրավունքների ոտնահարումը։
Պատրաստ ենք նաև ներկայանալ Կառավարություն՝ կարիքի դեպքում անձամբ ավելի հանգամանալից բացատրելու խնդրի էությունը, տրամադրելու ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ՝ հիմնավորելու համար նշված փաստարկները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներ, կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում սովորողների ծնողներ

1 263

Адресаты петиции
Поделиться этой петицией
Петиция создана 25 марта 2026 г.