Առանց Հանք Լոռի, Առանց հանք Մոտկոր

Առանց Հանք Լոռի, Առանց հանք Մոտկոր
Почему эта петиция важна

Առանց հանք Լոռի
Պահանջում ենք դադարեցնել Լոռու մարզում,մասնավորապես Թումանյան Համայնքում նոր հանքերի բացումը՝ գիտակցելով դրանց բացման հետևանքով սպասվող բնապահպանական աղետը։
Լոռու մարզում կան շատ բացված հանքեր, որոնց մի մասն արդեն չի շահագործվում։ Բոլոր այն համայնքները և շրջակայքը, որտեղ գործել կամ գործում են հանքեր, աղետալի վիճակում են, չկա բուսականություն, գյուղմթերքն անպիտան է և վնասակար, բաց երկնքի տակ առկա են թունավոր նյութեր, որոնք աղտոտում են շրջակայքը, մեծ վնաս հասցնում մեղվաբուծությանը, բնակիչներն էլ տառապում են դրանց հետևանքով առաջացած հիվանդություններով (կանանց պտղաբերության նվազման բերող հիվանդություններ, քաղցկեղի տարբեր տեսակներ և այլն):
Հանքարդյունահանման, վերամշակման և ձուլման աշխատանքների հետևանքով առաջացող փոշին և թափոնները պատճառ են նաև այդ համայքներում երեխաներիարյան մեջ կապարի բարձր մակարդակի:
Մեր ապագայի մասին մտածելով՝մենք ասում ենք Ո՛Չ նոր հանքերին։
1․ Պահանջում ենք չեղարկե՛լ և թույլ չտա՛լ, որպեսզի կայանան հանրային լսումներ Թումանյան համայնքում։
2․ Պահանջում ենք չեղարկել«ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ի կողմից Թումանյան խոշորացված համայնքի Մարց գյուղում հանրային լսումները, քանի որ պաշտոնական հայտարարություն չի եղել, և համայնքապետարանը անտեղյակ է։
Առանց հանք Լոռի՛