ԴԵՄ ԵՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՐԱՌԻՆ/WE ARE AGAINST ADDITIONAL WATER INTAKE FROM SEVAN

0 людей подписали. Следующая цель: 5 000


ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: 

Սևանա  լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական,  ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում:

Լճից հավելյալ ջրառի դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա:  

Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրկորուստը կազմել է 175,800.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը, իսկ 2014թ-ին ` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:

      Միացե՛ք Սևանա լիճը փրկելու և Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին: 

      «S.O.S. Սևան» նախաձեռնությունը` ի դեմս 72 կազմակերպությունների, այս պահանջն արդեն ուղարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀ ԱԺ պատգամավորներին:  

The agenda of RA National Assembly for 4 July includes the bill on making amendments to RA Law 'On Approving Annual and Complex Programs for Recovery, Conservation, Reproduction and Use of Lake Sevan Ecosystem', which lays down additional water outlet of 100 million m3, besides the statutory 170 million m3. 'Lake Sevan is a specifically protected system, which has economic, environmental, social, scientific, recreational, historical and cultural, aesthetic, health, climatic and religious, as well as military significance. It's the largest strategic repository of freshwater as laid down in RA law on Lake Sevan. In case of any additional water intake from the lake, it will result in the activation of intra-reservoir processes and hydrogen-bearing elements will pass from silt to water environment thus promoting lake eutrification process. The decrease in lake level will greatly affect the disturbance of lake temperature regime, which will, in its turn, impact living organisms. According to the Supervisory Chamber's report (SC resolution 7/7 dated on 20 March 2015) in 2013 the water intake of 'Sevan-Hrazdan-Jrar' CJSC made up 502,240.0 thousand m3, irrigation - 326,440.0 thousand m3, loss - 175,800.0 thousand m3 or 35% of the factually received water. In 2014 the water intake of 'Sevan-Hrazdan-Jrar' CJSC made up 559,800.0 thousand m3, irrigation - 353,190.0 thousand m3, loss - 206,610.0 thousand m3 or 36.91% of the factually received water. Join the demand to save Lake Sevan and bill rejection by RA National Assembly!!!! 'S.O.S Sevan', as represented by 72 organization, have addressed this demand to Armenian President Serzh Sargsyan, RA National Assembly Chairman Ara Babloyan and MPs.



Cегодня Sevan рассчитывает на вас

Sevan Lake Sevan нуждается в вашей помощи с петицией «общественность: ԴԵՄ ԵՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՐԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ». Sevan и 3 315 участников этой кампании рассчитывают на вас сегодня.