'BREAD BRINGER'S LIST' - "ՀԱՑ ԲԵՐՈՂԻ ՑՈՒՑԱԿԸ"

0 have signed. Let’s get to 1,500!


''BREAD BRINGER’S LIST'' INITIATIVE


On behalf of « The European Choice » civil movement and « Freedom&Homeland » Foundation, we, the founders of those two groups, Mr Tigran Khzmalyan and Mr Felix Hayrapetyan henceforth announce the establishment of the ''Bread Bringer's List'' civil initiative.

The aim of this initiative is to ascertain the names of those Armenian officials who are responsible for the arrest and tortures of Mr. Arthur Sargsyan (aka ''Bread Bringer'' ), which resulted in his 26-day-long hunger strike and death.

For the moment we shortlisted the following officials whom we consider responsible for this crime:

1. Ms. Arpineh Hovhannisyan, The Justice Minister of Armenia,

2. Mr. Edik Hakobyan, special investigator,

3. Mr. Arthur Osikyan, the Head of the Investigation Service,

4. Ms. Manushak Petrosyan, The Appeal Court judge, 

5. Ms. Karine Ghazaryan, The Appeal Court judge,

6. Mr. Arthur Mkrtchyan, the Arabkir and Kanaker-Zeytoun district court judge 

7. Samvel Tonoyan, Deputy Head of the Special Investigation Desk of the Investigation Committee, 8. Mr. Armen Harutunyan, senior doctor of the ''Nubarashen'' prison hospital.

8. Armen Harutyunyan, doctor

9. Serjik AVetisyan- Head of Criminal chamber of the supreme court of RA

10. Samvel Ohanyan- Member of Criminal chamber of the supreme court of RA
11. Hamlet Asatryan - Member of Criminal chamber of the supreme court of RA

12. Elizaveta Davtyan - Member of Criminal chamber of the supreme court of RA

13. Lilitt Tadevosyan - Member of Criminal chamber of the supreme court of RA
14. Artur Poghosyan - Member of Criminal chamber of the supreme court of RA

15.  P.Petrosyan – Procureur

 

We call upon the civil society, the legal experts and human rights activists to support our initiative in order to complete and verify this list for the seek of freedom and justice. That will be the real tribute to the memory of the Bread Bringer.

Tigran Khzmalyan, Felix Hayrapetyan,

21 March, 2017.

''ՀԱՑ ԲԵՐՈՂԻ ՑՈՒՑԱԿԸ՛՛ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Մենք, ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ նախաձեռնության համակարգող Տիգրան Խզմալյանը եւ ՛՛Ազատություն եւ Հայրենիք՛՛ հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը սույնով հայտարարում ենք ՛՛Հաց բերողի ցուցակ՛՛ հասարակական նախաձեռնության ստեղծման մասին: 

Նախաձեռնության նպատակն է՝ հասնել ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանին ապօրինի ձերբակալման, նրան բանտում խոշտանգելու, սխալ կամ կեղծ բժշկական եզրակացություն տալու եւ մահվան հասցնելու համար պատասխանատու պաշտոնյաների իրավական եւ քրեական հետապնդմանը, նրանց անձնական մեղքի հետաքննությանը եւ նրանց դեմ միջազգային պատժամիջոցների կիրառմանը: Միջազգային պատժամիջոցները պետք է ընդգրկեն նշված անձանց մուտքի արգելքը ԵՄ, ԱՄՆ եւ այլ ժողովրդավարական երկրներ, ինչպես նաեւ այնտեղ բնակվելու, սեփականություն կամ բանկային ավանդներ ունենալու իրավունքից զրկումը:
Այս պահի դրությամբ մեզ հասանելի տվյալներով ՛՛Հաց բերողի ցուցակում՛՛ անհրաժեշտ ենք համարում ներառնել հետեւյալ անձանց.
1. Արփինե Հովհաննիսյան՝ ՀՀ արդարադատության նախարար,
2. Էդիկ Հակոբյան՝ ՀՔԾ ՀԿԳ քննիչ,
3. Արթուր Օսիկյան՝ ՔԿՎ պետ,
4. Մանուշակ Պետրոսյան՝ Վերաքննիչ դատարանի դատավոր,
5. Կարինե Ղազարյան՝ Վերաքննիչ դատարանի դատավոր,
6. Արթուր Մկրտչյան՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր,
7. Սամվել Տոնոյան՝ Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության վարչության պետի տեղակալ։
8. Արմեն Հարությունյան՝ ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ գլխավոր բժիշկ

9. Սերժիկ Ավետիսյան- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
10. Սամվել Օհանյան- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ
11. Համլետ Ասատրյան -ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ

12. Ելիզավետա Դանիելյան-ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ
13. Լիլիթ Թադևոսյան-ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ
14. Արթուր Պողոսյան-ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ
15.  Պ.Պետրոսյան - դատախազ

2016  թվականի  հուլիսի 26-ին   ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքեց Էրեբունու ոստիկանական գումարտակի պատնեշը և սնունդ  հասցրեց այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»,  բժիշկներին և ոստիկաններին,  որոնք արդեն մի քանի օր է զրկված էին սննդից և ջրից։ Մինչ այդ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը և խնդրին առնչվող մնացած բոլոր միջազգային կառույցները ի վիճակի չեղան լուծել այդ խնդիրը ։

2016 թվականի հուլիսի 31-ին, «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք - զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 2016 թվականի օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը։ Նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը կալանավայրից ազատվեց՝  լրագրող Զարուհի Մեջլումյանի և  <<Ազատություն և հայրենիք>> հիմնադրամի կողմից ահազանգված օրենքի խախտման հիմքով՝ ըստ որի, Արթուր Սարգսյանը տառապում էր Բեխտերևի  հիվանդությամբ, ինչը նրա կալանավայրում գտնվելը դարձնում էր անօրինական:

2017 թվականի փետրվարի 9-ին  Արթուր Սարգսյանը կրկին ձերբակալվեց`  փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով: Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց՝ իր բողոքը արտահայտելով իրավական անարդարության դեմ։ 26 օր տևած հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Քաղաքացիական հասարակության և ՀՀ որոշ պատգամավորների միջնորդության և ճնշման հետևանքով  մարտի 6-ին նա նորից ազատ արձակվեց։ Ավաղ, մարտի 16-ին նա մահացավ։

Դիմում ենք քաղաքացիական հասարակությանը, մասնագիտական կազմակերպություններին եւ անհատներին հորդորով օգնել մեզ լրացնել եւ շտկել այս ցուցակը, հանուն արդարության եւ ազատությանը, որոնց համար զոհաբերեց իր կյանքը Հաց Բերողը:

Տիգրան Խզմալյան, Ֆելիքս Հայրապետյան:

Երեւան, 21 մարտի, 2017 թ.

 

 



Today: Arusyak is counting on you

Arusyak Ludy needs your help with “U.S. Senate: 'BREAD BRINGER'S LIST' - "ՀԱՑ ԲԵՐՈՂԻ ՑՈՒՑԱԿԸ"”. Join Arusyak and 1,293 supporters today.