Help to Protect our Cultural and Historical heritage

0 have signed. Let’s get to 100!


Դիմում ՀՀ վարչապետին, ԿԳ և մշակույթի նախարարներին


Հարգելի պարոն վարչապետ, պատվելի նախարարներ, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք մեր կարծիքով ամենահրատապների շարքին են դասվում.
Սև սարի Պորտաքարի տակ գանձագողերը փորել են, շրջակա ժայռապատկեր պարունակող քարերի մի մասը հղկեցրել են, լուսամուտագոգ դարձրել մոտակա Գեղհովիտ գյուղի քարի արտադրամասում:
Տեղեկացնեմ, որ ժայռապատկեր երևույթը ընդհանրապես Հայկական լեռնաշխարհից դուրս քիչ է հանդիպում, հանդիպածներն էլ աչքի չեն ընկնում իրենց մեծարժեք թաքնագիտությամբ, իսկ Հայկական լեռնաշխարհում մինչ օրս հայտնաբերվածների մեջ Պորտաքարն ամենաեզակիներից է , եթե ոչ ամենաեզակին, որի թաքնագիտության բացահայտումը կարող է լուրջ տեղեկություններ տալ հնագույն աշխարհաճանաչողո
ւթյան, աշխարհարարման և տիեզերագիտության մասին : Մեր կարծիքով Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մաս կազմող Պորտաքարն այսօր բարձիթողի է արված անգամ ՀՀ համապատասխան մարմինների կողմից:
Գոյություն չունի Պորտաքարի գիտամշակութային արժեքը մատնանշող ցուցապաստառ անգամ, իսկ ի՞նչ կլինի, եթե քարը նույնպես շրջակա քարերի բախտին արժանանա: Մի օր արթնանանք ու տեսնենք լուսամուտագոգ են պատրաստել, կամ հատիչով կիսել, ինչպես ջարդեցին Գեղարդավանքի հայտնի Վիշապաքարը և մի շարք այլ հնագույն վկայություններ:
Խնդրում եմ հետևողական եղեք, բաց թողեք Երևանի կենտրոններում կառուցված եվրոեկեղեցիները, զբաղվեք լեռնածերպերում ծվարած իրական մշակութային արժեքների պաշտպանությամբ, դպրոցներից հանեք այդքան վիճաբանությունների տեղիք տված «Եկեղեցու պատմություն» առարկան, վերստին ուսպրոցես մտցրեք «Աստղագիտությունը» (որը նախկին կառավարությունը անիմաստ համարելով դուրս մղեց):
Ցեղակրոնության շունչ հաղորդեք սոսկ պատմական փաստեր պարունակող պատմության դասագրքերին, մեծ կարևորություն տվեք «ռազմագիտությանը»:


Անսահման սպասելիքներով ` Գոռ Ղազարյան



Today: Gor is counting on you

Gor Ghazaryan needs your help with “The Prime Minister of the Republic of Armenia Nikol Pashinia and : Help to Protect our Cultural and Historical heritage”. Join Gor and 76 supporters today.