Ամուլսարում հանք չի՛ լինելու / No Mining in Amulsar! Don't Finance Lydian!

Ամուլսարում հանք չի՛ լինելու / No Mining in Amulsar! Don't Finance Lydian!

Started
28 September 2016
Petition to
Sean Roosen (Chairman/CEO, Osisko Gold Royalties Ltd) and
Signatures: 30,072Next Goal: 35,000
Support now

Why this petition matters

Started by Arm Ecofront

This petition was drafted in 2016 and was updated in 2020 and 2023 to reflect changes over the recent years. The government of Armenia signed a tripartite memorandum of understanding (MoU) with the Russian led "Eurasian Development Bank" (EDB) and "Lydian Armenia" about resuming Amulsar gold mining construction which was stopped thanks to public resistance in 2018. 
You may read the most recent (March 2023) statement of the Armenian civil society. 

Այս պահանջագիրը կազմվել է 2016 թ․, որից հետո թարմացվել է 2020 և 2023 թվականներին՝ արտացոլելով վերջին տարիների փոփոխությունները։  2023թ. փետրվարի 22-ին Հայաստանի կառավարությունը եռակողմ պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության և հիմնականում ռուսական կապիտալ ներկայացնող Եվրասիական զարգացման բանկի հետ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը դադարեցվել էր 2018 թվականի հունիսից հանրային դիմադրության շնորհիվ։
Կարող եք նաև ծանոթանալ ՀՀ քաղաքացիական հասարակության վերջին պահանջագրին այստեղ (2023թ․ մարտ)։
Հայերեն ամբողջական տարբերակը՝ ներքևում։

OUR DEMANDS

We demand that Osisko Gold Royalties, Orion Mine Finance and any other shareholders and investors of the Lydian corporation divest from the Amulsar gold project in Armenia. We also demand that Eurasian Development Bank and other new / potential investors refrain from funding the project, and that the Government of Armenia stops supporting it.

Numerous expert findings confirm that open-pit extraction and cyanide leaching of gold from Mount Amulsar of Vayots Dzor region will inevitably pollute the invaluable water resources of Armenia, it will have a negative impact on the ecosystem of the country and beyond, it will devastate the currently active sectors of Vayots Dzor region’s economy highly dependent on agriculture and tourism and will destroy the economic future of Jermuk, a famous mineral thermal water health resort town. The project was approved without consulting and seeking the consent of the most affected communities, it clearly runs contrary to their democratic decision of banning metal mining in their communities, which literally depend on the rivers originating from the top of this mountain. Amulsar gold mine project’s approval was also a violation of major legal norms of Armenia. There is strong resistance against the project in all of Armenia and most notably at the local communities who claim the project is a major violation of their rights, therefore they have set up blockades of the mine construction site for two consecutive years. This has resulted in several major funding institutions divesting and the company going bankrupt and restructured into the ownership of the above-mentioned hedge funds. 

Nevertheless, international corporations and financial institutions, as well as the governments of the UK and US backing them, have been pressuring for continuing the mine exploitation. At the same time, in 2023 a Russian-Kazakh development bank comes in with funding for the project. It is no surprise that Armenia’s government elected after a revolution against the former authoritarian regime gives in to these pressures and even enters deals by taking over company shares. This is absolutely unacceptable! 

You may read, share and join the most recent (March 2023) statement of the Armenian civil society. 

***
ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մենք պահանջում ենք, որ Osisko Gold Royalties, Orion Mine Finance ընկերությունները և Լիդիան Արմենիա ընկերության մյուս բոլոր բաժնետերերն ու ներդրողները դադարեցնեն իրենց մասնակցությունն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրին: Մենք պահանջում ենք նաև, որ Եվրասիական զարգացման բանկը և մյուս նոր/պոտենցիալ ներդրողները զերծ մնան ծրագրի ֆինանսավորումից, ինչպես նաև որ ՀՀ կառավորությունը դադարի աջակցել այս ծրագրին։

Բազմաթիվ մասնագիտական եզրակացությունները հաստատում են, որ Վայոց Ձորում գտնվող Ամուլսար լեռան տարածքում ցիանիդային տարրալվացման եղանակով բացահանքի շահագործումն անխուսափելիորեն թունավորելու է Հայաստանի անգին ջրային պաշարները, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի էկոհամակարգի վրա, ոչնչացնելու է Վայոց Ձորի մարզում ակտիվորեն գործող տնտեսության ճյուղերը՝ գյուղատնտեսությունն ու տուրիզմը, և ջնջելու է հանրահայտ հանքաջրաբուժական առողջարան հանդիսացող Ջերմուկ քաղաքի տնտեսական ապագան: Ծրագիրը հաստատվել է առանց դրա անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների համաձայնության, որոնք ամբողջովին կախված են Ամուլսարից սկիզբ առնող ջրային աղբյուրներից ու դրանց հետ կապված գետերից, և հստակորեն հակասում է այդ համայնքների կողմից ընդունված՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ժողովրդավարական որոշմանը: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի հաստատումը տեղի է ունեցել նաև հայաստանյան իրավական նորմերի խախտումներով: Այս ծրագրի դեմ ուժեղ դիմադրություն կա ամբողջ երկրում և մասնավորապես տեղական համայնքներում, որոնք պնդում են, որ այն իրենց իրավունքների լրջագույն խախտում է: Այդ իսկ պատճառով երկու տարի է` նրանք արգելափակել են դեպի հանքի շինարարական տարածքներ տանող ճանապարհները։ Արդյունքում ծրագրից դուրս են եկել մի քանի խոշոր ֆինանսավորողներ, իսկ ընկերությունը սնանկացել է ու վերակազմավորվել իբրև վերը նշված հեջ ֆոնդերի սեփականություն։

Այդուամենայնիվ, միջազգային կորպորացիաներն ու ֆինանսական ինստիտուտները, ինչպես նաև նրանց աջակցող՝ ՄԹ և ԱՄՆ կառավարությունները ճնշում են գործադրում հանքի շահագործումն սկսելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ռուս-ղազախական կապիտալ ունեցող Եվրասիական զարգացման բանկն է ստանձնում ծրագրի ֆինանսավորման մի մեծ բաժինը։ Զարմանալի չէ, որ նախկին ավտորիտար ռեժիմի դեմ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ընտրված Հայաստանի կառավարությունը տեղի է տալիս այս ճնշումներին և նույնիսկ գործարքի է գնում՝ նոր ընկերության բաժնեմաս ստանալով: Սա բացարձակապես անընդունելի է:

Կարող եք նաև կարդալ, տարածել ու ստորագրել ՀՀ քաղաքացիական հասարակության վերջին պահանջագիրը (2023թ․ մարտ)։

CONTEXT

Armenia’s former illegitimate government, under the influence of lobbying by international financial and corporate institutions and for its own petty gains, pushed forward an open-pit gold mining project for almost a decade, next to one of Armenia’s unique health resort areas - Jermuk - famous for its mineral thermal waters. Opposition against this potentially hazardous project targeting Mount Amulsar for extraction, emerged immediately after it became known to the public - at least since 2011, however reached a momentum in 2018, after the people of Armenia, including those opposing the mining project, toppled the authoritarian government of Armenia.

While still at the construction phase, the gold mine project was halted in June 2018 by popular direct action in an attempt to avert the catastrophic environmental and economic damage it will cause. Roads to the planned mining site are kept blocked by the local population awaiting justice and official termination of the project by the new Armenian government.

Lydian corporation, formerly registered offshore in Jersey Island, which later went bankrupt and passed to the ownership of its senior shareholder hedge funds, in just ten years plans to:

  • ruin the environment of Jermuk and the reputation it has gained in decades as a famous mineral thermal water health resort center,
  • endanger, as a result of acid rock drainage, the Vorotan-Arpa-Sevan water tunnel and the largest freshwater reserve of the region - Lake Sevan, as well as the basins of Vorotan and Arpa rivers together with Spandarian and Kechut reservoirs,
  • eliminate Amulsar as a habitat and migration corridor for unique and endangered plant and animal species,
  • destroy the tourism and agricultural potential of Vayots Dzor (including unique viticulture and winemaking),
  • disrupt the social fabric of Jermuk, deprive women of their current jobs in the tourism, healthcare and agriculture sectors and push them into the sexual exploitation market;
  • indirectly have Gndevaz village resettled, just 1 km away from which it is planning to place a gold leaching platform with toxic cyanide occupying an area of 120 hectares, at the end leaving 100 million tons of toxic waste rich in heavy, hazardous metals and with a high potential of perennial acid drainage as a “gift” to Armenia.

Since its initiation in 2016, this petition has been targeting this project’s major financing and lobbying institutions, such as the World Bank Group’s International Financial Corporation, the European Bank for Reconstruction and Development, a number of hedge funds, such as Resource Capital Funds, Orion Mine Finance, as well as Ameria Bank in Armenia, Swedish Export Credit Agency (SEK) and ING Bank managing its assets, and companies supplying mining equipment for the gold mine project.

In addition to this online petition numerous letters, appeals and complaints have been submitted to major financing institutions. IFC’s Compliance Advisor Ombudsman (CAO) found that IFC client, Lydian International, did not act in compliance with a number of IFC standards in its Amulsar gold project. In 2017, IFC pulled out from the project. In July 2020, EBRD expressed that it no longer had financial interest in Lydian after the company went bankrupt and was restructured. Other institutions divested earlier by selling their shares.

We demand that Osisko Gold Royalties, Resource Capital Funds, Orion Mine Finance, and any other shareholders and investors divest from the Amulsar project. We are determined in our demands and will not allow this project - a threat to ecology, economy and livelihoods of present and future generations - to proceed.

Organizations that would like to join can contact us at armecofront@gmail.com

***
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախորդ, ոչ լեգիտիմ կառավարությունը, միջազգային ֆինանսական ինստիտուտների և կորպորացիաների լոբիինգի ազդեցությանը ենթարկվելով և սեփական նեղ շահերից դրդված, ավելի քան տասը տարի շարունակ առաջ էր մղում բուժիչ հանքային ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքի անմիջական հարևանությամբ ոսկու բացահանքի շահագործման ծրագիրը։ Մեծ վտանգներով հղի այս ծրագրի դեմ ընդվզումները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ 2011 թվականին հանրությունը տեղեկացել է այդ մասին: Դիմադրությունն իր գագաթնակետին էլ հասել 2018 թվականին, երբ Հայաստանի ժողովուրդը, այդ թվում Ամուլսարի հանքի դեմ պայքարող համայնքները, տապալել են Հայաստանի ավտորիտար վարչակարգը: 

Ծրագիրը կանգնեցվել է հանրային ուղղակի գործողության արդյունքում, 2018 թվականի հունիսին, երբ դեռ շինարարության փուլում էր: Այդպիսով կանխվել է այն աղետալի բնապահպանական ու տնտեսական վնասը, որը կարող էր պատճառվել ծրագրի արդյունքում: Տեղի համայնքի բնակչությունը փակ է պահում նախատեսված հանքավայրի տարածք տանող ճանապարհները՝ սպասելով արդարության հաստատմանը և ՀՀ նոր կառավարության կողմից ծրագրի պաշտոնական դադարեցմանը: 

Նախկինում օֆշորային Ջերսի կղզում գրանցված, այնուհետև սնանկացած և ներդրումային ֆոնդեր հանդիսացող պարտատերերին անցած Լիդիան ընկերությունն ընդամենը տասը տարվա ընթացքում նախատեսում է․

  • ապականել Ջերմուկի միջավայրն ու տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած հայտնի առողջարանային կենտրոնի համբավը,
  • հանքի թթվային ապարների դրենաժի արդյունքում վտանգել Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի խոշորագույն պաշար հանդիսացող Սևանա լիճը, ինչպես նաև Որոտան և Արփա գետերի ավազանները՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին,
  • վերացնել եզակի և վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների բնակատեղի ու էկոմիգրացիայի միջանցք համարվող Ամուլսարը,
  • ոչնչացնել Վայոց Ձորի զբոսաշրջային ու գյուղատնտեսական (այդ թվում՝ եզակի խաղողագործական ու գինեգործական) ներուժը,
  • խաթարել Ջերմուկի սոցիալական հյուսվածքը, զրկել կանանց զբոսաշրջային, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտում ներկայիս աշխատանքից ու մղել նրանց սեռական շահագործման շուկա,
  • անուղղակիորեն տեղահանել Գնդեվազ գյուղը, որից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսված է տեղադրել 120 հեկտար տարածք զբաղեցնող թունավոր ցիանիդի միջոցով ոսկու տարալվացման հարթակը՝ վերջում Հայաստանին «ընծայելով» ծանր և վտանգավոր մետաղներով հարուստ 100 միլիոն տոննա թունավոր թափոն։

2016 թվականին սկսված այս պահանջագիրն առաջին հերթին ուղղված է եղել ծրագրի խոշոր ֆինանսավորողներին ու դրա լոբիինգով զբաղվող հաստատություններին, ինչպիսիք են Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցկան և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), մի շարք ներդրումային ֆոնդերի՝ այդ թվում Resource Capital Funds-ը ու Orion Mine Finance-ը, ինչպես նաև հայաստանյան Ամերիա բանկը, Շվեդիայի արտահանումների խրախուսման գործակալությունը (SEK) ու վերջինիս ակտիվները տնօրինող ING բանկը, հանքահանման ծրագրին սարքավորումներ մատակարարող ընկերությունները:

Առցանց պահանջագրից բացի կազմվել են նաև բազմաթիվ նամակներ, դիմումներ ու բողոքներ, որոնք ուղղվել են խոշոր ֆինանսական հաստատություններին: Միջազգային ֆինանսական կորպորացիայի Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակը գտել է, որ իր հաճախորդ Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունն Ամուլսարի ծրագրի պարագայում չի գործել հաստատության մի շարք չափանիշներին համապատասխան: 2017 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիան դուրս է եկել Ամուլսարի ծրագրից: 2020 թվականի հուլիսին ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ Լիդիան ընկերության սնանկացումից ու վերակազմավորումից հետո այլևս ֆինանսական հետաքրքրություն չունի ընկերության նկատմամբ: Այլ ընկերություններ ծրագրից դուրս են եկել՝ վաճառելով իրենց բաժնեմասերը:  

Մենք պահանջում ենք, որ Osisko Gold Royalties, Resource Capital Funds, Orion Mine Finance ֆինանսական ընկերությունները և Լիդիան կորպորացիայի մյուս բոլոր բաժնետերերն ու ներդրողները դադարեցնեն իրենց մասնակցությունն Ամուլսարի ոսկու ծրագրին: Մենք հաստատակամ ենք և թույլ չենք տալու այս ծրագրի առաջընթացը, քանի որ այն սպառնում է ներկա և ապագա սերունդների կյանքին, էկոլոգիային ու տնտեսությանը:

Այն կազմակերպությունները, որոնք կցանկանան միանալ, կարող են կապվել մեզ հետ` գրելով armecofront@gmail.com էլեկտրոնային փոստին։

                                          

Support now
Signatures: 30,072Next Goal: 35,000
Support now