Freedom to the political prisoner Garo Yegnukian

0 have signed. Let’s get to 1,500!


In English

For well over a year our compatriot Garo Yegnukian has been imprisoned for political motives by Serzh Sargsyan’s criminal regime. According to the regime, Garo Yegnukian’s “fault” is that he had several telephone conversations with his wife and some of his friends who are members of the Sasna Tsrer.
A member of the “National Self-Determination Union” and “Founding Parliament” Garo Yegnukian is a devoted citizen of our country. With patriotic motives and the intention to raise his five children in their fatherland, he repatriated from the U.S. to Armenia. A prominent human rights activist, concerned citizen and uncompromising fighter for Armenian independence, Garo actively participated in all civic movements in Armenia, large and small, including those to save “Mashtots Park” and “Covered Market” and to remove illegal constructions on Komitas 5 avenue. Employing only political and legal methods, his struggle’s only objective is to be rid of the existing criminal regime and form a legitimate government. With very few exceptions, all the paths of his legal activities have been met with harassment and violence from the authorities and have ended in deadlock. It is enough to remember the shameful attack by the Artsakh administration in Berdzor on Garo and other peaceful participants of the motorcade who were ruthlessly attacked and beaten and their cars destroyed. In a separate incident several activists’ cars, among them Garo’s, were set on fire and the perpetrators have remained unpunished. Yegnukian’s wife was also subjected to police brutality and sustained serious injuries during a peaceful protest. It is understandable that Yegnukian, being the victim of violence, persecutions and illegalities of the authorities, along with the overwhelming majority of our society, could not hold anything against their friends, who had suffered the same persecutions and illegalities and had raised the flag of rebellion after the April four-day war.
It is quite apparent that Serzh Sargsyan’s regime is not tormenting the ailing Yegnukian because of phone calls. He is being punished for his oppositional political activity and for all the episodes of the above-mentioned legal struggle.
Political prisoner Garo Yegnukian must be released immediately. We appeal to our compatriots, Diaspora Armenians, local and international human rights organizations and individuals to use all methods available to them and express their protest against all the political persecutions against Garo Yegnukian and demand his immediate release.

Front for the Sake of Armenian Statehood
Yerevan, 12/08/2017

 

In Eastern Armenian

Հայրենակիցներ
Երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հանցախումբը քաղաքական շարժառիթներով արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ է պահում մեր հայրենակից, Կարո Եղնուկյանին: Ըստ հանցախմբի՝ Կարո Եղնուկյանի «մեղքն» այն է, որ նա հեռախոսային մի քանի խոսակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության գունդը գրաված ապստամբների՝ «Սասնա ծռեր» խմբի իր ընկերների հետ:

«Ազգային ինքնորոշում միավորման» և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեր երկրի նվիրյալ քաղաքացի է: Հայրենասիրական մղումներով նա իր 5 զավակներին հայրենիքում հայեցի մեծացնելու նպատակով ԱՄՆ-ից հայրենադարձվել է Հայաստան և որպես բարձր քաղաքացիական գիտակցության կրող անձ, անկախության մարտիկ ու արդարության ջատագով՝ անտարբեր չի մնացել երկրի առջև ծառացած ոչ մի փոքր ու մեծ խնդրի նկատմամբ:
Կարո եղնուկյանը մեր կողքին, հաճախ մեր և ձեր փոխարեն պայքարել է Երևանի Մաշտոցի պուրակը և Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար: Բացառապես քաղաքական և օրինական ճանապարհով պայքարել է երկրում օրինական իշխանություն ձևավորելու և հանցախմբին հեռացնելու համար: Չնչին բացառություններով նրա պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանության գործադրած բռնությունների ու ապօրինի հալածանքների միջոցով դեմ են առել փակուղու: Բավական է հիշել միայն Բերձորում Արցախի վարչախմբի կազմակերպած ամոթալի հարձակումը նրա և խաղաղ ավտոերթի մյուս մասնակիցների վրա, որտեղ ջարդեցին երթի մասնակիցների, այդ թվում և նրա մեքենաները և ֆիզիկական բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ: Անպատիժ ու չբացահայտված մնացին նրա և մի քանի այլ ակտիվիստների մեքենաների հրկիզման դեպքերը: Ոստիկանական բռնության ենթարկվեց նաև Եղնուկյանի կինը: Հասկանալի է, որ իշխանությունների բռնությունների, հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած Եղնուկյանը, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չէր կարող չհամակրել նույն հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած և քառօրյա պատերազմից հետո ճարահատյալ ապստամբության դրոշ բարձրացրած իր ընկերներին:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը հեռախոսային զանգերի համար չէ, որ բանտում խոշտանգում է ծանր առողջական վիճակում գտնվող Կարո Եղնուկյանին: Նրան պատժում են իր ընդդիմադիր քաղաքական գործունեության և վերը նշված օրինական պայքարի բոլոր դրվագների համար:
Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մեր հայրենակիցներին, Սփյուռքի հայությանը, մարդու իրավունքները պաշտպանող տեղական և միջազգային կառույցներին ու անհատներին դիմում ենք կոչով, որպեսզի բոլոր հասանելի միջոցներով արտահայտեն իրենց բողոքը Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների դեմ և պահանջեն նրա անհապաղ ազատ արձակումը:
 
Հանուն Հայաստան պետության ճակատ,
Երևան, 08.12.2017թ.

 

In Western Armenian

Հայրենակիցներ
Երկրին մէջ իշխանութիւնը իւրացուցած Սերժ Սարգսեանի յանցախումբը քաղաքական շարժառիթներով արդէն մէկ տարիէ աւելի անազատութեան մէջ կը պահէ մեր հայրենակից Կարօ Եղնուկեանը: Ըստ յանցախումբին` Կարօ Եղնուկեանի “մեղքը” այն է, որ ան հեռախօսային քանի մը խօսակցութիւն ունեցած է ՀՀ ոստիկանութեան գունդը գրաւած ապստամբներուն` “Սասնայ ծռեր” խումբի իր ընկերներուն հետ:
“Ազգային ինքնորոշում միաւորման” եւ “Հիմնադիր խորհրդարանի” անդամ Կարօ Եղնուկեանը մեր երկրի նուիրեալ քաղաքացի է: Հայրենասիրական մղումներով ան իր 5 զաւակները հայրենիքի մէջ հայեցի մեծցնելու նպատակով ԱՄՆ-էն հայրենադարձուած է Հայաստան եւ որպէս բարձր քաղաքացիական գիտակցութիւն կրող անձ, անկախութեան մարտիկ ու արդարութեան ջատագով` անտարբեր չէ մնացած երկրին առջեւ ծառացած ոչ մէկ փոքր ու մեծ խնդրի նկատմամբ:
Կարօ Եղնուկեանը մեր կողքին, յաճախ մեր եւ ձեր փոխարէն պայքարած է Երեւանի Մաշտոցի պուրակը եւ Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցէի ապօրինի շինարարութիւնը կասեցնելու համար: Բացառապէս քաղաքական եւ օրինական ճանապարհով ան պայքարած է երկրին մէջ օրինական իշխանութիւն ձեւաւորելու եւ յանցախումբին հեռացնելու համար: Չնչին բացառութիւններով անոր պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանութեան գործադրած բռնութիւններուն եւ ապօրինի հալածանքներուն միջոցով փակուղիի առջեւ կեցած են: Բաւական է յիշել միայն Բերձորի մէջ Արցախի վարչախումբին կազմակերպած ամօթալի յարձակումը անոր եւ խաղաղ երթի միւս մասնակիցներուն վրայ, ուր ջարդեցին երթի մասնակիցներուն, այդ շարքին նաեւ անոր մեքենաները եւ ֆիզիքական բռնութիւն գործադրեցին անոնց նկատմամբ: Անպատիժ ու չբացայայտուած մնացին անոր եւ քանի մը այլ գործիչներու մեքենաներու հրկիզման դէպքերը: Ոստիկանական բռնութեան ենթարկուեցաւ նաեւ Եղնուկեանի կինը: Հասկնալի է, որ իշխանութիւններու բռնութիւններուն, հալածանքներուն եւ ապօրինութիւններուն զոհ դարձած Եղնուկեանը, ինչպէս եւ մեր հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը, չէր կրնար չհամակրել նոյն հալածանքներուն եւ ապօրինութիւններուն զոհ դարձած եւ քառօրեայ պատերազմէն յետոյ ճարահատեալ ապստամբութեան դրօշ բարձրացուցած իր ընկերներուն:
Ակնյայտ է, որ Սերժ Սարգսեանի յանցախումբը հեռախօսային զանգերու համար չէ, որ բանտին մէջ կը խոշտանգէ ծանր առողջական վիճակի մէջ գտնուող Կարօ Եղնուկեանին: Զայն կը պատժեն իր ընդդիմադիր քաղաքական գործունէութեան եւ վերը նշուած օրինական պայքարի բոլոր դրուագներուն համար:
Քաղաքական բանտարկեալ Կարօ Եղնուկեանը պէտք է անյապաղ ազատ արձակուի: Մեր հայրենակիցներուն, Սփիւռքի հայութեան, մարդու իրաւունքները պաշտպանող տեղական եւ միջազգային կառոյցներուն եւ անհատներուն կը դիմենք կոչով, որպէսզի բոլոր հասանելի միջոցներով արտայայտեն իրենց բողոքը Կարօ Եղնուկեանի նկատմամբ քաղաքական հալածանքներուն դէմ եւ պահանջեն անոր անյապաղ ազատ արձակումը:

Հանուն Հայաստան պետության ճակատ,
Երևան, 08.12.2017թ.



Today: Karapet is counting on you

Karapet Rubinyan needs your help with “Serzh Sargsyan: Freedom to the political prisoner Garo Yegnukian”. Join Karapet and 1,151 supporters today.