Պահանջում ենք ընդունել կենդանիներին պաշտպանող օրենք՝ Հ.Հ. տարածքում :

0 людей подписали. Следующая цель: 1 500


Մենք՝ կենդանիների պաշտպաններս, կամ ուղղակի Հ.Հ. քաղաքացիներս, որոնք անհանգիստ են հայրենիքի և երեխաների ապագայի համար, պահանջում ենք ընդունել կենդանիներին պաշտպանող օրենք՝ Հ.Հ. տարածքում : Հայաստանում այն խայտառակ ձևով  բացակայում է, իսկ վերաբերմունքը կենդանիների նկատմամբ  հեռու է ցիվիլ լինելուց:

Ամեն օր, մեր երկրի փողոցներում, մարդու կողմից սպանվում և կտտանքների են ենթարկվում բազմաթիվ անմեղ կենդանիներ: Դա կենդանիներին պաշտպանող օրենքի բացակայության հետևանքն է: Չկա հանրային հետևողականություն, չկա լուսաբանողական գործողություն կենդանիների հետ շփման հարցում և այլն: Հայաստանը մեր տարածաշրջանում միակ երկիրն է, որը չունի կենդանիներին պաշտպանող օրենք, իսկ երկրում գոյություն ունեցող նորմերը չեն ապահովում կենդանիների անվտանգ գոյությունը:

Համաձայն համաշխարհային ստանդարտներին, անտուն կենդանիներին անհրաժեշտ է ստերջացնել, հիվանդներին՝ բուժել և բաց թողնել: Քնեցվում են միայն գազազած և ծեր կենդանիները: Չնայած դրան, Հայաստանում, հատուկ դաժանությամբ, ոչնչացնում են անտուն կենդանիներին, որոնք ստերջացվաց են, պատվաստված և մարդու կյանքին ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Ինչպես փորձը ցույց է տվել, այդ ճանապարհով թափառող կենդանիների քանակը չի նվազում:Բայց ստերջացումը այդ հարցի ցիվիլ լուծումն է: Իսկ տնային կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝իրենց իսկ տերերի կողմից, առավել ևս մնում է անպատիժ:

Առաջարկում ենք օրինագիծ

-ներառում է՝կենդանիներին վերաբերող հարցերը ճիշտ կարգավորող սկզբունքներ

-ուղղված է բոլոր տեսակի կենդանիների նկատմամբ մարդասեր վերաբերմունքի քարոզմանը Հայաստանի տարածքում, որը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին

Առաջարկվող օրինագիծը կանխատեսել է.

-կենդանիների ընդհանուր բազայի ստեղծում  

-տնային կենդանիների պահպանության և հանրային վայրերում զբոսանքի հանելու վերաբերյալ կանոնների ընդունման անհրաժեշտություն. անտուն կենդանիների պաշտպանության վերաբերյալ կանոններ

-կենդանիների ապաստանների գործունեության կարգավորում

-կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և սպանդի արգելում

-մարդու կյանքին ռեալ վտանգ ներկայացնող կենդանիներին վնասազերծելու ցիվիլ պայմանների ստեղծում

Առաջադրվող օրինագիծը արտացոլում է Եվրոպական կոնվենցիայի, կենդանիների Համաշխարհային կազմակերպության, Եվրոմիության երկրների դիրքորոշումը և փորձը սույն ոլորտում:

Մենք՝ կենդանիների պաշտպաններս, կամ ուղղակի  Հ.Հ. քաղաքացիներս, դիմում ենք կառավարությանը. կարճ  ժամանակահատվածում ընդունել օրենք, որը կապահովի պաշտպանություն տնային և անտուն կենդանիներին:

Օրենքի ընդունումը կփրկի նրանց կյանքը, իսկ Հայաստանը կխուսափի դասվել այն երկրների ցանկին, որոնցում, մարդու կողմից դաժան վերաբերմունքի արդյունքում, սպանդի են ենթարկվում կենդանիները: ՙՙՙ ՙԵրկրի հզորության և առաջադիմության մասին կարող ենք դատել նրանից, թե նա ինչպես է վերաբերում կենդանիներին ...՚ ՚   Մահատմա Գանդի:



Cегодня Anna рассчитывает на вас

Anna Bagdasarova нуждается в вашей поддержке петиции «Goverment of the Republic of Armenia: Պահանջում ենք ընդունել կենդանիներին պաշտպանող օրենք՝ Հ.Հ. տարածքում :». Anna и 1 132 участника этой кампании рассчитывают на вас сегодня.