Create Recycling System in Armenia

0 have signed. Let’s get to 100!


Հայերեն տեքստը ներքևում

Armenia has a lot of environmental issues, including collecting and recycling household waste. In Armenia, waste recycling is weak and most of the recyclable waste which includes PET and PP bottles and containers end their lives in landfills, this waste can be recycled up to 100% meaning waste recycling will help Armenia become a more "green" country.

In Armenia, most garbage is collected in "one heap" and not separated to plastic, paper, glass, aluminium and оther household waste. This waste ends up in landfills and most of the time, burnt. This is harmful not only to the environment but also to human health as some of the plastics emit toxic compounds, which can increase the risk of heart diseases. (More...)

 

Steps

  • Provide people with the opportunity to recycle their waste, replacing the "one-pile" garbage bins with recycling and labelled waste bins (Plastic, Paper, transparent glass, coloured glass, aluminium and other household waste)
  • Provide information to the public, why and how to recycle. Not limited to but using, internet advertising, television, booklets
  • Establish and improve recycling centres for waste management and recycling
  • Develop and adopt relevant legal acts that will "force" citizens to separate garbage and envisage it for recycling
  • Finance those organizations that are already dealing with this issue and need it

 

How can you help?

  • Sign this petition
  • Donate money to people who are trying to help, like Re-apaga

 

Հայաստանը ունի մեծ էկոլոգիական խնդրիրներ, որոնց շարքում նաև կենցաղային թափոնների հավաքման և վերամշակման գործընթացն է։ Հայաստանում թույլ է զարգացած թափոնների վերամշակումը և վերամշակման ենթակա թափոնների մեծամասնությունը իր կյանքը ավարտում է աղբավայրերում, այդ թափոնների մեջ են մտնում նաև PET և PP շշերը և տարաները, որոնց մեծամասնությունը կարող է վերամշակվել ընդհուպ մինչև 100%-ով, սա նշանակում է, որ թափոնների վերամշակման համակարգը կօգնի Հայաստանին դառնալ ավելի "կանաչ" երկիր։

Հայաստանում մեծամասամբ աղբը հավաքվում է "մի կույտով" սա նշանակում է, որ չեն առանձնացվում, առավել հեշտ վերամշակվող թափոնները, ինչպիսիք են պլաստիկը, թուղթը, ապակին, ալյումինը և այս ամենը իր տեղն է գտնում աղբավայրերում ուտելիքի և այլ կենցաղային թափոնների հետ, հիմնականում այս թափոնները այրվում են, որը մեծ վնաս է հասցնում, ոչ միայն շրջակա միջավայրին այլև մարդկային առողջությանը քանզի որոշ պլաստիկներ այրման ժամանակ արտանետում են մարդու համար թունավոր միացություններ, որոնց մեծ քանակությունը կարող է պատճառ դառնալ սիրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման (Ավելին...)

Քայլեր

 

  • Տրամադրել մարդկանց հնարավորություն վերամշակելու իրենց թափոնները, "մի կույտանի" աղբամանները փոխարինելով վերամշակման համար նախատեսված և պիտակավորված աղբամաններով (Պլաստիկ, Թուղթ, թափանցիկ ապակի, գունավոր ապակի, ալյումին և այլ կենցաղային աղբ)
  • Տրամադրել տեղեկատվություն հանրությանը, ինչու և ինչպես է պետք վերամշակել, օգտագործելով բայց չսահմանափակվելով, ինտերնետ գովազդ, հեռուստատեսություն, բուկլետներ
  • Ստեղծել և բարելավել վերամշակման կենտրոններ, կենցաղային թափոնների կառավարման և վերամշակման համար
  • Մշակել և ընդունել համապատասխան իրավական ակտեր, որոնք "կպարտադրեն" քաղաքացիներին առանձնացնել աղբը և նախատեսել այն վերամշակման համար
  • Ֆինանսավորել այն կազմակերպություններին, ովքեր արդեն զբաղվում են այս խնդրի լուծմամբ և ունեն դրա կարիքը

 

Ինչով կարող ես օգնել դու

  • Ստորագրել այս խնդրագիրը
  • Նվիրաբերել գումար այն մարդկանց, ովքեր փորձում են օգնել այս հարցում, օրինակ՝ Re-apaga-ին

 



Today: Manvel is counting on you

Manvel Manvelyan needs your help with “Create Recycling System in Armenia”. Join Manvel and 37 supporters today.