Սեռական դաստիարակություն և առողջության պահպանում դեռահասներին

0 людей подписали. Следующая цель: 1 000


Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը և այդ օրենքի կիրառման առաջընթացը, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչներս և մեր համախոհները, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և Ազգային Ժողովին մինչև 2020 թվականը համապատասխան որոշումներ կայացնել և գործնական քայլեր ձեռնարկել  հանրակրթական դպրոցներում դեռահասների համապարփակ սեռական դաստիարակութունը և նրանց առողջության պահպանումը ապահովելու համար, մասնավորապես՝

1.      Հասանելի դարձնել բոլոր դեռահասների և երիտասարդների համար տարիքին,  ազգային առանձնահատկություններին  և ժամանակի պահանջներին  համապատասխան սեռական դաստիարակությունը մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետների կողմից կրթության բոլոր  մակարդակներում՝ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատություններում և բուհերում:

2.      Ապահովել առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում բարյացակամ և որակյալ սեռական ու  վերարտադրողական առողջապահական ծառայությունների մատչելիությունը բոլոր դեռահասների և երիտասարդների համար՝ այդ թվում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և հաշմանդամություն ունեցող  անձանց  համար:

3.      Ներգրավել երիտասարդ մարդկանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված քաղաքականության մշակման, որոշումների կայացման և կրթական ու առողջապահական ծրագրերի իրականացման գործընթացներում:

4.      Վերոնշյալ նպատակների իրականացման համար հատկացնել համապատասխան միջոցներ՝ կոնսոլիդացնելով պետական կառույցների,   դեռահասների ու երիտասարդների զարգացման և նրանց սեռական և վերարտադրողական առողջության պահպանման  ոլորտում աշխատող տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություների ռեսուրսները:

 



Cегодня "Family Health Care Network" Public Charitable Organization, IPPF-Member Association of Armenia рассчитывает на вас

"Family Health Care Network" Public Charitable Organization, IPPF-Member Association of Armenia нуждается в вашей помощи с петицией «Comprehensive Sexuality Education and Health Promotion for Adolescents. Всестороннее половое воспитание и охрана здоровья подростков.». "Family Health Care Network" Public Charitable Organization, IPPF-Member Association of Armenia и 708 участников этой кампании рассчитывают на вас сегодня.