ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ ՈՏՔ ԴՆԵԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀՈՂԻՆ

Petition Closed

ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ ՈՏՔ ԴՆԵԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀՈՂԻՆ

This petition had 507 supporters

Эмиль Абраамян started this petition to Azatagrum (Azatagrum)

English text follows. Русский текст следует.

 

ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ԴՐՈՇԱԿԱԿԻՐԸ

Հայտարարություն Արցախից՝ Պուտինի Հայաստան այցի կապակցությամբ

Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կրկին հայ ժողովրդին դնում է հակամարտ կողմերի ճնշման տակ, որն արտահայտվում է ռազմական բնույթի սպառնալիքների և տնտեսական ճնշման լծակների կիրառման տեսքով՝ Ռուսաստանի կողմից, և քաղաքաիրավական և տնտեսական շահերի ոլորտը ներքաշելու ձգտումով՝ մյուս կողմից։

Ինչպես ցույց է տվել ներկայիս իրավիճակի նախապատմությունը, Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք։ Արցախը այս հարցերում միշտ եղել է և շարունակում է կատարել հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում եղած հիմնական ցավոտ կետի դերը՝ Ռուսաստանի կայսերական շահերի կոնտեքստում։ Արևմուտքի շահերը նույնական են ռուսականին։ Հիշենք 1988-ը, երբ Եվրախորհրդարանը ողջունեց ղարաբաղյան շարժումը և պաշտպան կանգնեց հայ ժողովրդին, իսկ խորհրդային կայսրության անկումից հետո կանգնեց Ադրբեջանի ինքնիշխանության պաշտպանության դիրքում և լոկ հակամարտ շահերը հանգեցրին եռակողմ բանակցային գործընթացին և ստատուս-քվոյին։

Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար ընդամենը աշխարհաքաղաքական ռեսուրս է իր հեռուն գնացող մեծապետական խնդիրների և ամբիցիաների իրականացման համար, ինչն արտահայտվում է նրա, իբրև ուժային բևեռի, կողմից համաշխարհային քաղաքականության մեջ նախկինում ունեցած և կորսված դիրքերի վերականգնման մեջ։  Հայ ժողովուրդը հստակ պատկերացում ունի ցեղասպանության և հայկական հողերի հետագա բաժանման մեջ Թուրքիայի, Ռուսաստանի և Եվրոպայի դերի մասին, որն ավարտվեց հայկական հողերի վրա Ադրբեջանի կազմավորումով և նրան Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի բռնակցումով։ Հայ ժողովուրդը զգացել է ղարաբաղյան շարժման վրա խորհրդային կայսրության հսկայական քաղաքական և ուժային ճնշումը։ Արցախցիները երբեք չեն մոռանա Գորբաչովի, Պոլյանիչկոյի, սաֆոնովների և կայսրության այլ պահապանների դերը տարբեր ռազմական, այդ թվում՝ «Սումգայիթ», «Բաքու», «Կոլցո» և այլ գործողությունների միջոցով ժողովրդի մեջ եղեռնական վախ ձևավորելու և լարված մթնոլորտ ստեղծելու մեջ։ Մենք, ավագ սերնդի արցախցիներս, որպես մեր պատմական հայրենիքի ազատագրողներ, և կրտսեր սերնդի արցախցիներս, իբրև հայ ժողովրդի ազատագրական ոգու կրողներ, թույլ չենք տա, որ մեր հայրերի ու եղբայրների արյունով շաղախված սուրբ հողի վրա ոտք դնի օտարը, իր շահադիտական նկրտումներով։ Մենք հաստատում ենք, որ դեմ չենք Ռուսաստանի հետ իրավահավասար դաշնակցային հարաբերություններին, որը հնարավոր է վերջինիս մոտ կայսերական ամբիցիաների բացակայության դեպքում: Այսուհետ Արցախը ազատ է ռուսական տերերի առաջ հաճոյացող զորիբալայանների քաղաքական ամբիցիաներից։

Պատմությունը վկայում է ինքնակոչերի ունայնությունը և կոչ է անում հայերիս գիտակցել, որ այն կրկնվելու սովորություն ունի, եթե մենք ամուր չենք կանգնած մեր հողի վրա, թշնամիների ցանկացած հարձակումներից այն պաշտպանելու մեր կամքով և պատրաստակամությամբ։  Ո՛չ Եվրոպական, և ո՛չ էլ առավել ևս գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ։ Հայ ժողովուրդը կազատագրվի օտար լծից, մետրոպոլիաների տիրապետությունից, որոնց շահերի իրականացնողները Հայաստանում հանդիսանում է այսօրվա իշխանությունը։

Ազգային-ազատագրական պայքարը իր զարգացման նոր փուլն է թևակոխում։ Արցախը ներկայանալու է որպես այդ պայքարի դրոշակակիր:

Հայտարարությունը բաց է միանալու համար

 

Վահան Բադասյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ներսես Օհանջանյան, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Մխիթար Ավետիսյան, ազատամարտիկ

Արթուր Խաչատրյան, ազատամարտիկ

Վաչագան Զաքարյան, ազատամարտիկ

Քարամյան Մարգարիտա, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ

Արմինե Հայրապետյան

Տիգրան Գրիգորյան

Վլադիմիր Դոլուխանյան

Անուշ Գրիգորյան

Մարգարյան Ժորա

Ներսիսյան Նարինե

Խանումյան Հայկ

 *********************************************

ARTSAKH WILL BE THE FLAG -BEARER OF THE NEW STAGE OF THE NATIONAL LIBERATION STRUGGLE

Statement from Artsakh on Putin’s visit to Armenia

The toughening geopolitical confrontation between Russia and the West once again puts the Armenian people under the pressure of the opposing sides, which is expressed by the application of military threats and levers of economic pressure by Russia on the one hand, and the attempts to involve Armenia into the sphere of political-legal and economic interests by the West on the other hand. As demonstrated by the prehistory of the current situation, Armenia is not a strategic partner for Russia, but only an object of strategic interests and a tool to achieve its goals. Artsakh has always been the main pain point in the Armenian-Azerbaijani inter-ethnic relations, and it continues to be such in the context of Russian imperial interests.

Western interests are identical to the Russians. Recall 1988, when the European Parliament welcomed the Karabakh movement and rose to the defense of the Armenian people, and after the collapse of the Soviet empire rose to defend the sovereignty of Azerbaijan, and, only the conflicting interests led to the tripartite negotiation process and the status quo. Armenian History indicates that the Armenian people is only a definite geopolitical resource for Russia in carrying out its great-powerobjectives and ambitions, now defined in the process of restoration of its former positions lost in the world politics as a power pole.

Armenian people have a clear idea about the role of Turkey, Russia and Europe on the issue of Genocide and the further re-allotment of the Armenian lands, finalized by the establishment of Azerbaijan on the native Armenian lands and by the forcible inclusion of Nakhichevan and Nagorno Karabakh into it.  The Armenian people definitely experienced the colossal political and military pressure of the Soviet Empire during the Karabakh Movement. The people of Artsakh will never forget the role of Gorbachev, Polianichko, "Safonovs" and other empire guards in the insemination of genocidal fear and strain atmosphere among the people through various military operations, such as the operations called "Sumgait", "Baku", "Koltso" and others.

We, the older generation of Artsakh, as the liberators of our historic homeland, as well as the younger generation, as the carriers of the liberation spirit of the Armenian people, will never allow the foreigners to step for their own selfish interests on our holy land our brothers and fathers shed their blood for.

We confirm that we are not against the equal partnership relations with Russia, which is possible only if the latter’s imperial ambitions stop to exist.

Henceforth, Artsakh makes free with "Zoribalayans" and their political ambitions serving their Russian masters. History testifies the failure of the imposters and calls on us - the Armenians, to realize that the recurrence is not too far if we do not stand firm on our land with a strong will and readiness to defend it from any attacks of the foes and enemies. Neither the European and, moreover, nor the non-existent Eurasian unions can involve the Armenian people in their alterations. Armenian people will get out from the foreign shackles, the metropolitan domination, the interests of which are preserved in Armenia and Artsakh by the present authorities. National liberation struggle has achieved a new stage of development. Artsakh will certainly be the flag-bearer of that struggle.

The statement is open to sign

Vahan Badasyan, Deputy of the National Assembly of NKR

Nerses Ohanjanyan, Former Deputy of the National Assembly of NKR

Mkhitar Avetisyan, Kharabakh WarVeteran

Arthur Khachatryan,Kharabakh War Veteran

Vachagan Zakaryan, Kharabakh War Veteran

Margarita Karamyan, Activist of Karabakh Movement

Armine Hayrapetyan

Tigran Grigoryan

Vladimir Dolukhanyan

Anush Grigoryan

Zhora Margaryan

Narine Nersissyan

Hayk Khanumyan

 ***************************************************************

 Арцах станет знаменосцем нового этапа национально-освободительной борьбы

 

Заявление по поводу приезда Путина в Армению

 

В  результате  ужесточения геополитического  противостояниямежду Россией и  Западом армянский народ снова  оказался  под  давлением  сторон,  выражающимся  в угрозах  России военного  характера и использовании  рычагов  экономическогодавления с  одной  стороны,  и  стремлении  вовлечь  в  сферу  своих  политико-правовых  и  экономических   интересов,  с  другой  стороны. 

 Как показала предыстория сложившегося нынешнего положения, Армения для России вовсе не стратегический партнер, а всего лишь объект и инструмент для достижения ее стратегических целей и интересов. Арцах же в этих задачах всегда выполнял и продолжает выполнять роль основной болевой точки в межнациональных армяно-азербайджанских отношениях в контексте российских имперских интересов. Интересы Запада идентичны российским. Вспомним 1988 г., когда европарламент приветствовал карабахское движение и встал на защиту армянского народа, а уже после развала советской империи встал на защиту суверенитета Азербайджана, и лишь противоположные  интересы привели к трехстороннему переговорному процессу и к статус-кво. История Армении  указывает на то, что армянский народ  для России всего лишь определенный геополитический ресурс для достижения своих далеко идущих великодержавныхцелей и амбиций, ныне состоящих в восстановлении им своих былых потерянных позиций в мировой политике. Армянский народ имеет ясное представление о роли Турции, России и Европы в вопросе геноцида и дальнейшего передела армянских земель, завершившегося образованием Азербайджана на исконно армянских землях, и насильным включением в его состав Нахичевана и Нагорного Карабаха.

Армянский народ испытал на себе колоссальное политическое и силовое давление  советской империи в период карабахскогоконфликта. Арцахцы никогда не забудут в этом роль Горбачева, Поляничко, Сафоновых и прочих блюстителей имперских интересов в организации террора и нагнетании ими атмосферы страха геноцида в народе через различные военные операции: такие, как “Сумгаит”, ”Баку”, “Кольцо” и прочие.

Мы, арцахцы старшего поколения, как освободители нашей исторической родины, и младшего поколения, как носители освободительного духа армянского народа не допустим, чтобы на нашу святую землю, окропленную кровью наших братьев и отцов ступала нога инородца со своими корыстными интересами. Мы не против равноправных союзнических отношений с Россией, которые возможны при отсутствии у нее имперских амбиций.

Отныне Арцах свободен от политических амбиций заискивающих перед своими российскими господами Зори Балаянов. История показывает никчемность самозванцев и призывает всех нас армян осознать, что она имеет свойство повторяться, если мы нетвердо стоим на нашей земле с нашей волей и готовностью защитить ее от любых нападков недругов и врагов.

Ни Европейский, и тем более ни несуществующий Евразийский союзы, не могут втянуть армянский народ в свои колониальные планы.

              Армянский народ освободится от иноземных пут, господства метрополий, проводниками интересов которых в Армении и Арцахе являются нынешние власти. Национально-освободительная борьба вступает в новый этап своего развития. И Арцах станет знаменосцем этой борьбы.

 

Заявление открыто для присоединения

Ваган  Бадасян, депутат НС  НКР

Нерсес Оганджанян, бывший депутат НС  НКР

Мхитар Аветисян, участник арцахской войны

Артур Хачатрян, участник арцахской войны

Вачаган  Закарян, участник арцахской войны

Маргарита Карамян, активист Арцахского движения

Армине Айрапетян

Тигран Григорян

Владимир Долуханян

Ануш Григорян

Жора Маргарян

Нарине Нерсисян

Гайк Ханумян

 

 

 

 

Petition Closed

This petition had 507 supporters