Petition Closed

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

This petition had 264 supporters


ՊԱՀԱՆՋԱԳԻՐ


Հայաստանում արդարադատության անկախ համակարգ չի գործում և անկախ դատարան գոյություն չունի:
Մենք ներքոստորագրյալներս՝ կազմակերպություններ, անհատ անձինք, թե՛ ԱՄՆ քաղաքացի՝ ազգությամբ հայ, թե՛ երկքաղաքացի, թե ՀՀ քաղաքացի գրավոր պահանջ ենք ներկայացնում ձեզ, ակնկալելով շուտափույթ պատասխան, ՀՀ Արդարադատության նախարարությունից և այլ պատկան մարմիններից, որոնց դուք ի պաշտոնե պարտավոր եք ներկայացնել սույն փաստաթուղթը:

1. Պահանջում ենք, որ Սասնա Ծռերի դատավարությունը ընթանա անվերապահորեն անմեղության կանխավարկածի պահպանմամբ:


2. Դատավարության ընթացքում հենվել գործողությունն իրականացրած անձանց դրդապատճառի վրա: Սա է գործի քննության ելակետը:


3. ՄԱԿ-ի 1948-ին ընդունած Մարդու Իրավունքների Համընհանուր Հռչակագրի նախաբանում նշված է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են օրենքի ուժով պաշտպանել Մարդու Իրավունքները, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության, որպես վերջին միջոց: Համաձայն այս կետի պահանջում ենք վերոհիշյալը ընդունել, որպես հիմք իրականացված գործողությունը մեկնաբանելիս:


4. Պահանջում ենք ազատազրկված անձանց կալանավայրերում պայմանների կտրուկ բարելավում, նրանց առողջական վիճակի պարբերական հսկողություն որակյալ բժիշկների կողմից:


Ինչպես նաև՝


5. Օտար անձնագիր ունեցող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու դյուրություններ ստեղծելը և այն խրախուսելը:
Սա հյուպատոսության ուղղակի գործառույթն է ՀՀ Արտգործնախարարության և Սփյուռքի Նախարարության միջոցով: Պաշտոնապես ոչ միայն արտագաղթը կանխելու, այլ նաև ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկելը:


6. Դիմել Ազգային Ժողովին օտար երկրներում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգնելու և երկքաղաքացիներին ընտրելու իրավունք շնորհելու մասին:

Մեր պահանջների մեջ լինելու ենք հետևողական և հույս ենք հայտնում, որ ՀՀ հյուպատոսությունը Լոս Անջելեսում վերջապես կզբաղվի այն ամենով, ինչին կոչված է:

Կանխավ շնորհակալություն՝ Սասնա Ծռեր Լոս Անջելեսի մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ
Հայդուկ
Գեոպոլիտիկ Ակումբ

ինչպես նաև ներքոստորագրյալներս՝



Today: Աննա is counting on you

Աննա Հար needs your help with “Armenians around the world: Justice”. Join Աննա and 263 supporters today.