Մերժե՛նք Եվրատեսիլը

0 людей подписали. Следующая цель: 100


Հարգելի՛ հայաստանցի

Հայտնի է, որ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից սկսած։ Սակայն երգի մրցույթը տարիների ընթացքում վերածվել է փոքրիկ քաղաքականության և հետին պլան է մղել աշխարհում երգով խաղաղություն հաստատելու, արվեստի՝ սահմաններ չճանաչելու գաղափարները։

Հայաստանն այս մրցույթին մշտապես ներկայացել է բացառիկ տաղանդի տեր երաժիշտներով, ներդրել առավելագույն ջանքերը՝ հաջողության հասնելու համար։ Սակայն Եվրատեսիլի ամենամյա արդյունքները ավելի ու ավելի հաճախ են կասկածի տակ դնում տաղանդի և բեմականացման կարևորությունը մրցույթում։ Դրա ապացույցներից է այն, որ գրեթե երբեք միմյանց օգտին չեն քվեարկում քաղաքական լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրները։

Նկատվում է նաև մրցույթի նկատմամբ հայաստանցի հեռուստադիտողների հետաքրքրության նվազում, ինչը հեշտությամբ կարող եք ստուգել՝ հասարակ սոցհարցում անցկացնելով։

Մտահոգ լինելով Հայաստանի և հայաստանյան արվեստի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրությամբ՝ համոզված եմ, որ մեր երկիրը կարիք չունի մասնակցելու այս մրցույթին։ Եվրատեսիլը ո՛չ երգչի հեղինակությունն է բարձրացնում, ո՛չ Հայաստանն է հայտնի դարձնում։ Ընդհակառակը՝ ամեն տարի ավելի ցածր հորիզոնական զբաղեցնելով՝ երգիչները սկսում են ծաղրուծանակի արժանանալ Հայաստանում։ Մինչդեռ նրանց մեղավորությունը չէ, որ այս մրցույթը վաղուց կապ չունի արվեստի հետ։

Ուստի անիմաստ ծախս է կատարվում պետության բյուջեից՝ ապահովելու համար մասնակիցների և ուղեկցող թիմի մեկնումը, մրցույթի հեռարձակումը, բեմական կերպարների ստեղծումը, փորձերի իրականացումը և այլն։

Սկսում եմ այս ստորագրահավաքը՝ հույս ունենալով, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ականջալուր կլինեն հեռուստադիտողների կարծիքին, սթափ կգնահատեն իրավիճակը և կհրաժարվեն մրցույթին մասնակցությունից։

Հրաժարվե՛նք ավելորդություններից և արհեստ չդարձնե՛նք մեր արվեստը։



Cегодня Աննա рассчитывает на вас

Աննա Ռաֆյան нуждается в вашей поддержке петиции «Քա՛յլ արա, մերժի՛ր Եվրատեսիլը». Աննա и 22 участника этой кампании рассчитывают на вас сегодня.