Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում

Petition Closed

Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում

This petition had 3,977 supporters

Սարգիս Հացպանյանի բարեկամներ started this petition to ՀՀ Պաշտպանության նախարար

Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին:

Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ և թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում:

Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:

Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:

Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին:

Petition Closed

This petition had 3,977 supporters