Պահանջում ենք Կարեն Կարապետյանի և իր թիմի հրաժարականը։

0 have signed. Let’s get to 2,500!


Պարոն Կարապետյան,

Բոլոր քաղաքակիրթ պետություններում, բոլոր զարգացած քաղաքական համակարգերում, երբ քաղաքական թիմի առաջնորդը հրաժարական է տալիս իր թիմը պարտավոր է հետևել իր առաջնորդի օրինակին։

Պարոն Կարապետյան դուք քաղաքականապես գրագետ մարդ եք և նման մոտեցումը հարիր չէ ձեզ։

Ձեզ և ձեր թիմին կոչ ենք անում ենթարկվել ժողովրդի կամքին, հրաժարական տալ և պատվով դուրս գալ այս իրավիճակից, ցույց տալով ողջ աշխարհին, որ դուք իսկապես քաղաքական ուժ եք ներկայացնում այլ ոչ թէ իրենց աթոռներից կառչած անհատների խումբ։

Ձեր նման մոտեցումը միայն երկարացնելու է արդեն իսկ պարտված խաղը և հավերժ ստվեր է նետելու ձեր անձի վրա։

Ձեր կողմից իշխանությունը չհանձնելը համարում ենք ծայրահեղ դեստրուկտիվ և պայթյունավտանգ, ինչը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

խնդրում ենք մի վերցրեք ձեզ վրա ժողովրդի արյան ծանրագույն մեղքի պատասխանատվությունը։

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։



Today: Sergey is counting on you

Sergey Vardanyan needs your help with “Պահանջում ենք Կարեն Կարապետյանի և իր թիմի հրաժարականը։ We demand the resignation of Karen Karapetyan and his team.”. Join Sergey and 1,685 supporters today.