PayPal-ի գործարկումը ՀՀ֊ում

0 людей подписали. Следующая цель: 5 000


PayPal-ը արտասահմանյան ամենահայտնի էլեկտրոնային վճարային համակարգերից մեկն է։ Այս ստորագրահավաքը ստեղծվել է ՀՀ֊ում PayPal վճարային համակարգի ներդրման ամբողջական գործարկման նպատակով: Համակարգը ֆինանսական գործարքներ կատարելու համար հանդիսանում է ոչ միայն ապահով, այլև բազմաֆունկցիոնալ հարթակ ինչպես անհատների, այնպես էլ բիզնես շրջանակների համար։ Հիանալի հնարավորություններ է ընձեռնում օնլայն հարթակում առևտուր իրականացնելու համար, մասնավորապես eBay, Amazon և նմանատիպ համաշխարհային կայքերից։ Արդեն մի քանի տարի է ինչ ՀՀ պատկան մարմինների պատասխանը պայմանավորվում է նրանով, որ բազմիցս PayPal-ին դիմելու արդյունքում ընկերությունը մերժում է կատարում՝ չներկայացնելով հիմնավոր պատճառներ ծառայությունը ՀՀ֊ում չներդնելու վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ նույն պատկան մարմինները անցած մի քանի տարիների ընթացքում որևէ նշանակալից հետազոտություն չեն կատարել, թե ՀՀ֊ն որքան շրջանառություն ապահովելու ներուժ ունի PayPal վճարային հարթակում։
Ստորագրահավաքի հարգելի մասնակիցներ, հիշե՛ք, որ PayPal-ի գործարկմամբ հնարավոր է զարգացնել հատկապես ՀՀ ՓՄՁ բիզնեսները՝ հավելյալ եկամտի հնարավորություն ընձեռնելով, որը հիմնավոր փաստ է հանդիսանում ՀՀ թե՛ նոր աշխատանքային հաստիքների ստեղծման և թե՛ միջազգային շուկաներ նվաճելու նշանակալի գործում։ Միանշանակ նման նախաձեռնությունը հիմք է հանդիսանալու ինչպես արտագաղթի նվազմանը և ներգաղթի աճին, այնպես էլ երկիրը զարգացնելու գործընթացում։



Cегодня Gor рассчитывает на вас

Gor Manucharyan нуждается в вашей помощи с петицией «ՀՀ Ֆինանսների նախարարություն: PayPal-ի գործարկումը ՀՀ֊ում». Gor и 3 817 участников этой кампании рассчитывают на вас сегодня.