ՀՀ քաղաքային և մարզային տրանսպորտի սպասարկման արդիականացման պահանջ

ՀՀ քաղաքային և մարզային տրանսպորտի սպասարկման արդիականացման պահանջ
Why this petition matters

Դիմում ենք ՀՀ կառավարությանը պահանջով, որպեսզի ԱՆՀԱՊԱՂ կարգավորվեն պետական ծառայությունների մատուցման որակները, համապատասխանեցնելով ժամանակակից չափանիշներին:
Մասնավորապես, հարց ենք բարձրացնում քաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտը բարելավելու անհետաձգելի խնդրի առնչությամբ: ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ...
Հարցին լուծում տալու հետաձգումը կդիտարկվի որպես պաշտոնական դիրքերի չարաշահում և անհարգալից վերաբերմունք սեփական ազգի խնդիրների նկատմամբ: Նման պարագայում հանրության արձագանքը կլինի առավել կոշտ, ինչը բնական ռեակցիա է շարունակական անտեսվածությանը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ի առաջին դրույթի, որտեղ ասված է ,,Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է՛՛:
Մենք համարում ենք, որ մեր արժանապատվությունը նսեմացված է տասնյակ տարիներ, ՀՀ քաղաքացու համար ստեղծված են կենսակերպի նսեմացուցիչ պայմաններ:
Հանդես ենք գալիս սեփական իրավունքները պաշտպանելու խիստ պահանջով և սկսում ենք սեփական իրավունքները պաշտպանելու մեր քայլից, այն է քաղաքային տրանսպորտի ոլորտի անհապաղ բարեփոխումը:
Պահանջում ենք ՀՀ բյուջեն բաշխել ողջամիտ ու բարոյական հիմքերով և մեր բոլորիս հարկերը արդարացնել հայ ժողովրդի համար արժանավայել պայմաններ ստեղծելով:
Պահանջում ենք անհապաղ կյանքի կոչել հիշատակված դրույթները, այլապես կհամարենք Մայր-օրենքի կոպիտ խախտում և ՀՀ քաղաքացիների իրավունքի կոպիտ ոտնահարում. Հոդված 5 - ,,ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ՛՛ :
Ի հավելումն, հստակեցնում ենք՝ քաղաքային և միջմարզային տրանսպորտը պետք է գործի հետևյալ նորմերով՝
- Հստակ ժամային չվացուցակ հանրային իրազեկման աղբյուրների առկայությամբ
- Պրոֆեսիոնալ վարորդների ընդգրկում (խստագույնս փորձագիտական ստուգման ենթարկելով սպասարկող անձնակազմի հոգեբանական վիճակը), մասնագետները պետք է տիրապետեն ՀՀ քաղաքացու հետ հաղորդակցման ծառայողական էթիկային և անվտանգ երթևեկելու հմտություններին
- Կանգառներում համապատասխան քանակի հարմարավետ սպասատեղերի առկայություն
- Երթևեկող ուղևորների հստակ քանակի սահմանում ամեն փոխադրամիջոցի համար, բացառելով տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը
- Ապահովել շուրջորյա սպասարկում՝ գիշերային ժամերի հերթապահությամբ, ներառյալ մետրոպոլիտենը
- Հիշյալ ոլորտում կոռուպցիոն սխեմաների բացահայտում և քրեական պատասխանատվության ենթարկում, սույն երևույթը խաթարում է տրանսպորտի բնականոն աշխատանքին
- Վարորդների գործառույթներում ներառած դրամահավաքի հնացած պրակտիկայի վերացում, սույն գործընթացը շեղում է վարորդներին իրենց բուն ֆունկցիայից. այն է ուղևորների անվտանգ փոխադրումը
- Սպասարկող անձնակազմի՝ վարորդների կողմից երթևեկության կանոնների խստագույնս պահպանում, հատկապես կանգառներում կայանելու տեսանկյունից:
- ՀՀ քաղաքացին պետք է երթևեկի ապահով, անվտանգ, հոգեբանորեն հարմարավետ պայմաններում, ինչը կնպաստի հանրության արժանապատվության զգացումի վերականգնմանը:
Ինչպես հստակ գրված է ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ում ,,Մարդու արժանապատվությունը անխախտելի է":
ՀՀ քաղաքացիների նախաձեռնություն
----------
Հասցեատերեր՝
ՀՀ Սահմանադրական դատարան https://www.concourt.am
https://www.facebook.com/armconcourt
ՀՀ Կառավարություն https://www.gov.am/am/
https://www.facebook.com/armgovernment
ՀՀ Ազգային Ժողով http://www.parliament.am
https://www.facebook.com/parliament.am
Երևանի քաղաքապետարան https://www.yerevan.am/am/
https://www.facebook.com/YerevanCityHall
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ https://www.ombuds.am
https://www.facebook.com/KristinneGrigoryan
,,Առավոտ՛՛ օրաթերթ https://www.facebook.com/aravot.am
,,Հետք՛՛ ինտերնետային թերթ
https://www.facebook.com/hetqonline
,,Իրավունք՛՛ թերթ https://www.facebook.com/iravunk
,,168 ժամ՛՛
https://www.facebook.com/profile.php?id=100064844014355
,,Երկիր Մեդիա՛՛
https://www.facebook.com/YerkirMediaTVNews
,,CivilNet''
https://www.facebook.com/CivilNet.TV
,,Ժողովուրդ՛՛ օրաթերթ https://www.facebook.com/armlur.am
,,Ազատություն՛՛ ռադիոկայան https://www.facebook.com/azatutyun