ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Այսօր ՀՀ առողջապահական համակարգը դարձել է պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին։
Համավարակի դեմ պայքարի ձախողման, պատերազմի զոհերի մարմինները նկուղի հատակին հայտնվելու, բյուջեի մսխման ու պետ.պատվերի դադարեցման, ապօրինի ու համատարած կլինիկական փորձարկումների, մարդկանց իրավունքների ամենօրյա խախտումների պատասխանատվությունն ընկնում է մեկ պաշտոնյայի ուսերին։ Եվ այդ պաշտոնյան` համակարգի անխափան աշխատանքի համար պատասխանատու նախարար Անահիտ Ավանեսյանն է։
Քանի-որ Անահիտ Ավանեսյանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ կամ ՉԻ ԼՍՈՒՄ հանրության պահանջը, խնդիրները, խոսքը, ապա մենք պահանջում ենք ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ նախարարի պաշտոնից։
ՀՀ Առողջապահական համակարգը պետք է ղեկավարի բանիմաց, սրտացավ, ստելու հանդեպ ալերգիա ունեցող, իրավագիտակից ու գրագետ հայ։
«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ
«Առողջ Հանրություն» ՀԿ
Պահանջը բաց է նաև այլ ՀԿ-ների համար։ Արդյունքում` փաստաթղթավորված տարբերակն ուղղվելու է ՀՀ Կառավարություն։