Направлено: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին и еще 2

Փրկենք Հայաստանի Դելֆիններին

0

0 человек подписали. Следующая цель: 1 500

Պահանջում ենք ազատություն տալ «Best Western Paradise» հյուրանոցում բանտարկված  դելֆինններին, քանի դեռ նրանք կենդանի են։

Սեպտեմբերի 26-ին սոց-ցանցերում տարածվեց տեղեկատվություն, որ  «Best Western Paradise» հյուրանոցի հանգստյան գոտում հանգստացողների համար արդեն նախատեսված լողավազանում կազմակերպվում է դելֆինո-տերապիա հիվանդ երեխաների համար։ Այս հայտարարությունը բացասական արձագանք ունեցավ հանրության կողմից և պատճառ դարձավ նրան , որ  մենք դիմում ենք ձեզ՝  խնդրանքով միանալ մեր նախաձեռնությանը ընդեմ դելֆինների բանտարկության։

Այս կենդանիները զրկվել են իրենց համար հարազատ կենսամիջավայրից, զրկվել ազատ ապրելու հնարավորությունից։ Դելֆինները սովոր չեն փակ տարածությունների, առավել  ևս ոչ ծովային ջրի։ Այս լողավազանը շատ փոքր է և հագեցած քլորացված ջրով, որը նպաստում է նրանց կուրությանը։  Կենդանիները տեղափոխման ժամանակ հայտնվում են լուրջ ստրեսային վիճակում, նրանք տեղափոխվում են փոքր ջրով լի տարաներում, որտեղ նույնիսկ չեն կարողանում շարժվել, տեղափոխությունը տևում է 2 ժամ, այս ընթացքում նրանք ենթարկվում են ծովի մակերևույթի բարձրության փոփոխության ազդեցությանը։ (Օրինակ Դիլիջան քաղաքը բարձր է ծովի մակերևույթից 1500մ)։

Միջազգային փորձագետները գրում են այն մասին, որ դելֆինոտերապիան առասպել է, որը հորինվել է շահույթ հետապնդող մարդկանց կողմից։ Իրականում անազատության մեջ գտնվող  կենդանին լի է ագրեսիայով և կարող է սպառնալիք հանդիսանալ մարդկանց, առավել ևս երեխաների համար։

Դելֆինների շահագործումը փակ տարածքներում արգելվում է բոլոր առաջադեմ երկրներում (Անգլիա, ԱՄՆ, Շվեցարիա)  և արդեն 04.05.2017թ-ից նաև ֆրանսիայում։

Առաջադեմ երկրների գիտնականները և պետական մարմինները հաշվի են առել այս  կենդանիների բարձր ինտելեկտը, կեցության առանձնահատկությունները և այն անգնահատելի նշանակությունը, որը նրանք ունեն  էկոհամակարգում։ Մեզ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող են պետական մարմինները թույլ տալ նման կազմակերպությունների մուտքը Հայաստան, առավել ևս որ տարիներ առաջ Հայաստանում մեծ ընդվզմամբ փակվեց Կոմիտասի այգում տեղակայված Դելֆինարիումը։

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ազատ արձակել «Best Western Paradise»-ում բանտարկված կենդանիներին և այլևս  թույլ չտալ նման  ոչ հումանիստական կազմակերպությունների   գործունեությունը  ՀՀ տարածքում։

Փրկենք դելֆիններին քանի դեռ նրանք կենդանի են։

Կոչ ենք անում հանրությանը ստորագրել այս նամակի տակ։

 

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ

«Civil Voice» ՀԿ

Эта петиция будет доставлена:
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
  • ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին
  • ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին

    Silva Adamyan с одной лишь подписью создал(а) эту петицию, которую на данный момент уже поддержали 1 008 людей. Создайте вашу петицию для того, чтобы добиться важных для вас перемен.




    Cегодня Silva рассчитывает на вас

    Silva Adamyan нуждается в вашей помощи с петицией «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Փրկենք Հայաստանի Դելֆիններին». Silva и 1 007 участников этой кампании рассчитывают на вас сегодня.