Петиция закрыта

ՀՀ նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին. Պահանջում ենք արժանապատիվ վարձատրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին

Эта петиция собрала 187 подписантов


Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը մի քանի տարի շարունակ պայքարում է քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար:
Արդեն 5 տարի է, ինչ քաղծառայողների բազային աշխատավարձը մնում է անփոփոխ, մինչդեռ ըստ Ազգային վիճակագրության ծառայության կողմից տրամադրված տվյալների գնաճը այդ ժամանակաշրջանում մինչև գազի, էլեկտրաէներգիայի գների հուլիսյան բարձրացումները կազմել է 40,2%: Պետական ապարատի գործունեությունն ապահովող բարձր որակավորում ունեցող աշխատողները, փաստորեն, չեն վարձատրվում ըստ արժանվույն, իսկ նրանց միջին աշխատավարձը չի ապահովում աշխատողի և նրա ընտանիքի բավարար կենսամակարդակը: Այդ ամենի հետ մեկտեղ 2014 թվականի հունվարից աշխատողների մի մասի եկամուտը կպակասի ևս 5%-ով, քանի որ սկսելու է գործել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը:
Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է լուրջ ուշադրության արժանացնեն քաղաքացիական ծառայողների վարձատրման հարցին:Խոստացած հուլիսյան բարձրացումը չափազանց ուշացած կլինի և չի հասցնի քաղաքացիական ծառայողի վճարունակության մակարդակը նույնիսկ 2008 թվականի մակարդակին:

 

 



Cегодня Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիություն рассчитывает на вас

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիություն нуждается в вашей помощи с петицией «ՀՀ նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին. Պահանջում ենք արժանապատիվ վարձատրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին». Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիություն и 186 участников этой кампании рассчитывают на вас сегодня.