Դեմ ենք գիտության շենքերի օտարմանը

Դեմ ենք գիտության շենքերի օտարմանը
Why this petition matters
Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց գիտության կարևորությունը երկրի անվտանգության ապահովման և զարգացման հարցերում։
Ներկայումս միջազգային ճանաչում ձեռք բերելու, մրցունակ դառնալու ու զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել գիտության և գիտնականի դերի ու նշանակության կարևորությունը մեր հասարակության շրջանակներում։ Սակայն, գիտության զարգացման հստակ ռազմավարության տեսլական չունենալը, ինչի վառ օրինակներից մեկը գիտական ինստիտուտների շենքերի օտարումն է, խիստ վտանգում է գիտության ապագան։ Գիտահետազոտական ինստիտուտներին պատկանող տարածքներն օտարվում են և հանձնվում առևտրային կազմակերպություններին, այդպիսով վտանգելով ոչ միայն տվյալ գիտահետազոտական ինստիտուտի հետագա գործունեությունը, այլև Հայաստանի գիտական ապագան։
Այսօր նման խնդրի առաջ է կանգնել ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնը (ՕԴՔԳՏԿ)։ Վտանգված է կենտրոնի տարածքային ամբողջականությունը և առհասարակ ապագայում կենտրոնի գոյություն ունենալու հարցը, ինչը հանգեցնելու է նաև երիտասարդ կադրերի գործազրկության՝ գիտության երիտասարդացմանը խրախուսելու փոխարեն։ Կենտրոնի օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25-հարկանի 2 բնակելի շենք, ինչն անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում: Հիմա ուզում են օտարել կանաչ գոտին, որպեսզի կարողանան կայանատեղիի համար մուտք ու ելք կառուցեն:
Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի գիտահետազոտական հաստատություններին պատկանող շենքերի օտարումը կանխելու համար։
Միացե՛ք ստորագրահավաքին։
Չկա՛ գիտություն, չկա՛ պետություն: