Հիփոթեքի ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հիփոթեքի ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հարգելի ՀՀ կառավարություն, երիտասարդ ընտանիքներին նախկինում հիփոթեք էր տրվում, եթե նրանց տարիքային գումարը չէր գերազանցում 65-ը , իսկ ամուսիններից և ոչ մեկի տարիքը՝ 35-ը. չնայած նախկին 65-ի շեմը 70 է դարձել, չի փոխվել նախկին 35-ի շեմը.
Եթե իսկապես կա մտահոգություն ընտանիքների բարգավաճման, բազմացման ու ‹‹սպիտակ ջարդ››-ը կանխելու շուրջ, վստահ եմ կվերանայվի ու կվերացվի նաև այս խոչընդոտը….
5 տարի առաջ, երբ ամուսանում էինք, ամուսինս արդեն 35 էր, ու որպես երիտասարդ-նորաստեղծ ընտանիք չկարողացանք օգտվել ծրագրից՝ կանխավճարի բացակայության պատճառով. ու այսօր, երբ մեր գումարային տարիքը 70 է, մենք կրկին չենք համարվում ‹‹երիտասարդ ընտանիք››, քանզի ամուսինս 39 է….
Վստահ եմ մենք միակը չենք, ովքեր սոցիալական գիտակցությունից ելնելով հետաձգում են իրենց առաջնեկին լույս աշխարհ բերելը…. Իմ երեխան կարող էր այսօր 5 տարեկան լինել, ու 31 տարեկան լինելով, տարիներ ի վեր տքնաջան աշխատելով չեմ էլ պատկերացնում՝ դեռ քանի տարի պետք է աշխատեմ ու քանի տարեկանում կունենամ երջանկություն՝ մայրանալու բերկրանքը զգալու…
Իմ և բազմաթիվ այլ ընտանիքների անունից խնդրվում է
վերացնել ‹‹երիտասարդ ընտանիք›› համարվելու տարիքային սահմանափակում 35-ի շեմը….
Կանխավ շնորհակալ եմ...