Հետ բերե՛ք Արամ Խաչատրյանի հաղթական երաժշտությունը որպես ՀՀ նոր օրհներգ

0 людей подписали. Следующая цель: 1 500


Ազգային զարթոնքից հետո անթույլատրելի եմ համարում Պետական Օրհներգի ներկայիս՝ տխուր, թաղծոտ, «պարտվողի հոգեբանություն» սերմանող երաժշտությունը։ Չփորձելով նեղացնել ոչ մեկի, ես ի սրտե հույս ունեմ, որ ՀՀ ապագա ժողովրդական իշխանությունները, ունենալով իր ազգի հոծ զանգվածի աջակցությունը, հետ կբերեն ՀԱՂԹԱԿԱՆ ոգի պարունակող, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ սերմանող ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ որպես ՀՀ Պետական Օրհներգ։ Շտկումներ կատարելով տեքստի մեջ մենք պետք է ունենանք իրոք հաղթական ոգի սերմանող երաժշտություն, այդպիսով նաև հարգանքի տուրք մատուցելով մեր ազգի լավագույն զավակներից մեկին՝ Արամ Խաչատրյանին, ում հեղինակած գոհարը պետք է դառնա բոլորիս հպարտության առարկա։

Երաժշտությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=1GkKhjS4uK8

ՀՀ հպարտ քաղաքացի, եթե ցանկանում ես որ մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները հպարտությամբ լցվեն ամեն անգամ խաղից առաջ լսելով իրոք հպարտություն հանդիսացող երաժշտություն, եթե ցանկանում ես որ մեր Օլիմպիական դյուցազունները հպարտությամբ ոսկե մեդալ ստանան այս շքեղ երաժշտության ներքո, եթե պարզապես ցանկանում ես հպարտանալ քո հաղթական և հանճարող օրհներգով՝ միացի՛ր կոչին, տարածի՛ր այն ընկերներիդ շրջանում, մեկ բռունցք դառնանք ու դարձնենք մեր երկիրն էլ ավելի լավը՜



Cегодня Paruyr рассчитывает на вас

Paruyr Mamikonyan нуждается в вашей поддержке петиции «ՀՀ կառավարություն: Հետ բերե՛ք Արամ Խաչատրյանի հաղթական երաժշտությունը որպես ՀՀ նոր օրհներգ». Paruyr и 1 092 участника этой кампании рассчитывают на вас сегодня.