Կներես, Սևան

Կներես, Սևան
Why this petition matters

Դիմում ենք Կառավարությանը, որպեսզի երկարաժամկետ (3-4 տարով) արգելվի վայրի ձկան արտահանումը Հայաստանից՝ ցանկացած վիճակում։ Սա Սևանի բոլոր ցավերը չի բուժի, բայց…
Խոսքը Սևանա սիգի պաշարների, Սևանի ծաղկելու պատճառներից մեկի՝ բիոզանգվածի, տվյալ դեպքում կերով գերհագեցած լինելու մասին է, կամ այդ գերհագեցած բիոզանգվածի (ձկան, խեցգետնի կերի) սպառողի՝ այսինքն ձկան ոչ բավարար քանակի մասին է։
Իսկ ի՞նչ կարող եմ անել ես։ Երեք քայլ
Քայլ 1. Միանալ Արմդայվինգի կազմակերպած ստորագրահավաքին, փակելարտահանումը։
Քայլ 2. Չգնել վայրի ձկնատեսակ (սիգ) և խեցգետին:
Քայլ 3. Չայցելել Սևանի ափին գտվող այն ռեստորանները և հյուրանոցները, որոնքչունենկոյուղաջրերիմաքրմանկայան։
Սևանի սիգի խնդիրը միայն ձկնորսի՞ պատասխանատվությունն է, թե՞ ավելի շատ գնորդի կամ պետության։ Անհնար է ձկնորսի դիմաց գումարը թափահարելով՝ ասել, դու մի որսա, պետությո՛ւն, դու վերահսկիր, որ ձկնորսը չորսա։ Բայց եթե մի թաքուն տեղ ես ու ձկնորսը հանդիպենք, ես կգնեմ։ Պահանջարկի վերացումը կբերի առաջարկի վերացմանը։
ԿԵՐԵ՛Ք ԱՃԵՑՎԱԾԸ։