Պահանջում ենք սկսել Ռ. Քոչարյանի 2003 թ. ՆՀ-103 - Ա հրամանագրի չեղարկման գործընթաց

Պահանջում ենք սկսել Ռ. Քոչարյանի 2003 թ. ՆՀ-103 - Ա հրամանագրի չեղարկման գործընթաց

0 людей подписали. Следующая цель: 500
Когда эта петиция соберет 500 подписей, она вероятнее всего будет отображаться в подборке рекомендуемых петиций!
Վահագն Ավագյան создал(а) эту петицию, адресованную ՀՀ կառավարությանը и

ՀՀ Նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի ՆՀ-103 - Ա հրամանագրով (Նախագահի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը) Սահմանադրության նորմերի և իրավունքի սկզբունքների խախտմամբ կոպիտ կերպով ոտնահարվել են մահապատժի դատապարտված 42 անձանց իրավունքները։ Այն պարագայում, երբ ՀՀ֊ն ուղղակի իրավունք չուներ ի կատար ածելու մահապատժի դատավճիռները, Նախագահի նշված հրամանագրով նրանց նկատմամբ կեղծ մարդասիրության քողի տակ նշանակվել է նրանց մեղսագրվող արարքների կատարման պահին գործած քրեական օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափից (20 տարի) շատ ավելի խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում։
Նրանցից ոմանք արդեն մահացել են բանտում՝ կրելով սահմանվածից ավել ժամկետով պատիժ։ Այսօր վտանգված է Ռոբերտ Քոչարյանի այդ ապօրինի հրամանագրի մյուս զոհի՝ Արմենակ Մնջոյանի կյանքը։ 25 տարվա բանտի դժոխային պայմանները քայքայել են նրա առողջությունը և հիմա նա "սրտի ընդարձակ կաթված" ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում։
Պահանջում ենք կիրառել ձեր սահմանադրական լիազորությունները և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի ՆՀ-103-Ա հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։ Պահանջում ենք գործել անհապաղ, քանի որ այդ մարդասպան հրամանագրից օր առաջ ձերբազատվելը կփրկի Արմենակ Մնջոյանի և մյուս դատապարտյալների կյանքը։

0 людей подписали. Следующая цель: 500
Когда эта петиция соберет 500 подписей, она вероятнее всего будет отображаться в подборке рекомендуемых петиций!