Քրեականացնել հանդիպակաց գծով վարելը և «սանձարձակ» վարելը

0 have signed. Let’s get to 2,500!

Yasha Solomonyan
Yasha Solomonyan signed this petition

Համաձա՞յն եք հանդիպակաց գծից ձեր երթևեկելի գոտի մտած, և ուղիղ դեպի ձեր մեքենան «շտապող» հանցավոր վարորդին քրեորեն պատժել։

Քրեական հետապնդման ենթակա Հանդիպակացը Չթույլատրված, արգելված վայրում հանդիպակաց գոտի մտնելն է։

Եկեք այս անգամ հեղափոխենք ինքներս մեզ, իշխանությանն ասենք, որ պատրաստ ենք 2018-ի նման փոփոխությունների հենց մեր մեջ, որ իշխանությունն էլ վստահ լինի, կամք դրսևորի ու իրականացնի համապատասխան փոփոխություններ՝ մեր երազած Հայաստանին վայել կյանք, ապրելակերպ ստեղծելու, ունենալու համար։

Եթե դուք վթարի մեջ հայտնվեք այս պատճառով, դիմացինին ինչքան էլ պատժեն, գոհ կլինե՞ք, եթե ձեր հարազատը կյանքից զրկվի, քանի որ դիմացինը շտապում էր, որևէ պատիժ կսփոփի՞ ձեզ։


Եթե դուք կերաշխավորեք, որ 5 բալի դեպքում հանդիպակաց գիծ մտած վարորդը հաստատ վթարի պատճառ չի դառնա, կյանքի կորուստի պատճառ չի դառնա, ապա թող չքրեականացվի։

Բայց եթե չեք երաշխավորելու, որ վթարի պատճառ չի դառնա, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը մնում է ձեր՝ օրենսդիր և գործադիր մարմինների վրա։

Իսկ նման վթարների դեպքում, վթարի զոհ դարձածները իրավունք կունենան և՛ ֆինանսական, և՛ բարոյահոգեբանական փոխհատուցում ստանալ պետությունից, (հարազատին կորցնելիս ոչ մի գումարի փոխհատուցում համարժեք չի լինի կորուստին, դե հիմա տուգանքի չափը որոշեք) քանի որ պետությունը հնարավորութուն ուներ կանխելու, սակայն չկանխեց։

Մենք կարող ենք ասել՝ «լավ, հանդիպակաց էր մտել, բայց բան չի եղել, ի՞նչու առավելագույնս պատժենք»։
Բայց չէ որ բոլորս էլ ինքնավստահ մարդիկ ենք, և որպես վարորդ կասենք, «հա լավ, կհասցնեմ» իմանալով, որ եթե բռնվենք, մի քանի հազար ու բալեր են, վարորդական իրավունքից էլ չենք զրկվելու։


Դե հիմա նույն իրավիճակը պատկերացրեք, եթե իմանանք, որ նվազագույնը 30 օրից մինչև 1 տարի կարող է ճաղերի ետևում անցկացնենք, եթե նույնիսկ վթար չլինի, իսկ վթարի դեպքում՝ մարդասպանության հոդված...

Հեղափոխությունից հետո որոշ մարդիկ կարծում են, որ ոչինչ չի փոխվել։
Փոխվել է, քաղաքական դաշտը մաքրվել է, պատգամորները բռնաբարելու իրենց ունակությամբ չէ, որ ընտրվել են, չեն ասում «Արա էդ կամերադ կտամ գլխիդ» , մի խոսքով քաղաքական գործիչները (հիմնականում) նորմալ միջավայրում են, Հանգիստ Նստել են Իրենց Տեղը ու աշխատում են։

Հասարակության համար դեպի լավը շատ բան չի փոխվել։
Նախ անմիջապես զրկվել են հումորի երկու մեծագույն աղբյուրներից՝ Կարգին Հայկոի և Կարգին Գալուստի հումորներից։

Մարդիկ օրվա մեծ մասը անցկացնում են նույն կերպ՝ աշխատանք, գումար վաստակել, տրանսպորտ, սերիալներ, 3-4 անգամ գիշերային աղմուկներից քնահարամություն, հետո էլի տրանսպորտ դեպի աշխատանք։

Մարդիկ առիթ չունեն նյարդայնանալու օլիգարխների ալան-թալանից, վախով հիշել մանվելներին, քաղաքական դաշտում վխտացող, բռնաբարության սև գոտի ունեցող օլիգարխիկներին, բայց որոշակի չափով նյարդային են լինում աշխատանքի վայրում և գերնյարդային՝ տրանսպորտում։

Օրական միջինը երկու ժամ տրանսպորտում անցկացնելուց մարդիկ առնչվում են հասարակությունում իրենց տղայական դիրքը ապացուցել փորձող, «արա կտամ ապարատդ կջարդեմ» մրցանակների դափնեկիրների հետ։

Հիմա մենք չենք հավատում, որ մարդիկ կփոխվեն, ամեն օր տեսնում ենք նյարդային մարդկանց, ովքեր օրենք են խախտում, իսկ եթե փորձում ես զգուշացնել, կանխել, կամ հայոհում են ձայնային ազդանշանով կամ իրենց ձայնային տվյալները դրսևորելով գոռգոռում, խլացնում և ֆիզիկական հաշվեհարդար տեսնում։

Օրդ ինչպես սկսես, այնպես էլ կվերջացնես, ու դա մարդկանց նյարդային համակարգը քայքայելու հաշվին արտացոլվում է հենց տրանսպորտում։

Մենք էլ այս ամենը տեսնում ենք ու մտածում՝ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու։

Եթե 2018ի Հունվարին ասեին, որ Նիկոլը կքայլի, կկազմակերպի, մենք բոլորս նրա հետ հետ միասին ճանապարհ փակելով, օլիգարխիկներին կստիպենք լքել քաղաքական դաշտը, Նիկոլն էլ կդառնա վարչապետ, քաղաքական դաշտ կգան համեմատաբար կիրթ մարդիկ, ասողին միանգամից տարվա լավագույն անեկտոդի մրցանակը կտային։
Իշխանությունը փոխվեց, գործելաոճը կտրուկ փոխվեց, հասարակության հետ վիրավորանքով խոսող քաղաքական գործիչները անհետացան։
Բայց մեզ մոտ ոչինչ չի փոխվել, քանի որ ՄԵՆՔ ՉԵՆՔ փոխվել։
Հիմա եթե մեկը ասի, որ շուտով մարդիկ ՍՏԻՊՎԱԾ կլինեն հարգել օրենքը, մանավանդ տրանսպորտային, շատերը վերը նշված մրցանակը կհիշեն։

Օրենքներ կան, բայց օրենք արհամարհողները շատ են, պատժիչ միավորներն էլ կարծես խիստ չեն, մարդիկ էլ մտածում են՝ ոստիկանությունը քնել է ու չի ստիպում մարդկանց հարգել օրենքը։
Բայց ուզո՞ւմ ենք հարգել օրենքը։
Շատերը՝ ոչ։

Պարոն Փաշինյանը, վստահաբար, ուզում է տեսնել այն Հայաստանը, որի համար բոլորս հավաքվեցինք 2018-ին, բայց կարծես մարդիկ պատրաստ չեն կտրուկ փոփոխությունների։

Այսինքն անպաժելի բռնաբարողները պատրաստ եղան հեռանալ, օրենքի տառին համապատասխան, բայց մենք չենք ուզում օրենքի տառին համապատասխան լինենք, չնայած, որ դրա համար ենք հեղափոխություն արել։

Թե՞ պարզապես ուզում էինք, որ քաղաքական գործիչները հանգիստ միջավայրում գործեին, որ ամեն ինչ «դզեին», այսինքն մի գուցե մենք էլի ուզում ենք նստել ու սպասել, որ մի քանի հոգի երկիրը դարձնեն զարգացած երկիր։

Եկեք չմոռանանք՝ 2018-ի դեպքերը, խորհրդարանում կատարվածը, ամբողջությամբ եղել է օրենքի սահմաններում, հրաժարականի, ուրիշ թեկնածու չլինելը, ընտրվելը, ցրելը, նոր ընտրությունները օրենքի սահմաններում էին։
Եկեք մեզ համար էլ սահմանենք օրենքներ, որոնց տառին համապատասխան շարժելով բոլորս գոհ կլինենք։
Օրենքները մարդիկ խախտում են, եթե խտրական են, անհավասար, անհամապատասխան, անարդար։

Մեր գիտակցությամբ գողությամբ զբաղվողին պետք է քրեական պատասխանատվության ենթարկենք, եթե նույնիսկ գողության պատճառով բացի ֆինանսականից, ուրիշ ոչ մի վնաս չի եղել։
Գողության փորձն էլ է քրեական, բայց ի՞նչու, չէ՞ որ փորձել է, չի ստացվել, ոչ մի վնաս չի եղել, վատագույն դեպքում ինչ-որ մարդիկ վախեցել են, գրեթե այնպես, ինչպես հանդիպակացի դեպքում...

Եկեք այս անգամ հեղափոխենք ինքներս մեզ, իշխանությանն ասենք, որ պատրաստ ենք 2018-ի նման փոփոխությունների մեր մեջ, որ իշխանությունն էլ վստահ լինի, կամք դրսևորի ու իրականացնի համապատասխան փոփոխություններ մեր երազած Հայաստանին վայել կյանք, ապրելակերպ ստեղծելու, ունենալու համար։

Դիմում ենք ՀՀ Ազգային Ժողովին ՀՀ ՔՐ օրենսգրքում փոփոխութուն կատարելու պահանջով։

Յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք։ Որևէ մեկին այդ իրավունքից զրկողը կամ զրկելու փորձ անողը պետք է պատժվի համարժեք պատժաչափով։ Պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է ապահովել իր քաղաքացիների կյանքի անվտանգությունը։ 

Վարորդը, ով դիտավորյալ մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի, ոչ միայն խախտում է օրենքը, այլ վտանգում է դիմացից եկողների և իր մեքենայում գտնվողների կյանքը։ Լինի դա շտապելու, կամ իրեն մյուսներից բարձր դասելու պատճառով, այս քայլին գնացողը պետք է դիտվի որպես մարդասպանության փորձ անող անձ։ Տեսանկարահանումների, ոստիկանների կամ վկանների օգնությամբ ձեռք բերված ապացույցներով անհրաժեշտ է այս վարորդներին պատժել։

1) Վարորդի անձը չհայտնաբերելու դեպքում նվազագույնը 1 տարով տուգանային հրապարակ տեղափոխել և օրավարձ գանձել մեքենայի համար։ Վթարի ենթարկման դեպքում կամ վարորդին կամ մեքենայի տիրոջը (եթե մեքենայի տերը «տեղյակ չէ» թե ով է մեքենան վարել) քրեական պատասխանատվության ենթարկել։

2) Վարորդին ենթարկել պատասխանատվության ՀՀ քր օրենսգրքի «մարդասպանության փորձի» հոդվածներով։

3) Հանրությանը ներկայացնել ամենօրյա թարմացվող ցուցակ բոլոր վերը նշված վարորդների ու մեքենաների տվյալներով, վճարված տուգանքների, մեքենաների տուգանային հրապարակում լինելու փաստերով։

4) Տուգանքի չափը սահմանել (բացի 1-3 կետերի) նվազագույն աշխատավարձի մինչև տասհազարապատիկի չափով։

 

The crime of reckless driving occurs whenever someone operates a vehicle in such a way that it poses a risk to others. Unlike some other traffic laws, such as speeding violations, reckless driving is highly dependent on the circumstances of each individual case. Though many states list specific actions that qualify as reckless driving, drivers can be convicted of this crime whenever they drive in an unreasonably dangerous manner.

Factors. Courts weigh a number of factors when determining what constitutes reckless driving. These include the time of day, the weather conditions present, the presence of other people or animals, the qualities of the vehicle, a driver's familiarity with the area, as well as numerous other factors.
Beyond negligence. Reckless driving is more than simply making a mistake or being negligent while driving. A driver has to act willfully and with an active disregard for safety. However, a prosecutor does not have to necessarily show the driver's mental state at the time. It's enough for the prosecution to show that the circumstances surrounding the event either caused the driver to know, or the driver should have known, that the driving was not safe.
Safety risk. While reckless driving necessarily involves a heightened amount of danger to other people, a prosecutor does not have to show that other people were actually placed in jeopardy. Reckless driving can occur even if no one else is on the roadway or there is no property damaged. It's enough for drivers to endanger their own lives or risk damaging their own property to qualify as reckless drivers.
“Per Se” reckless. Some states have laws that list specific conditions that automatically qualify as reckless driving. These are known as “per se” conditions. This simply means that a driver acted recklessly if the prosecutor can show that even one of the specified conditions is present. Some common per se factors include speeding 20 mph or more above a posted speed limit, passing a school bus, passing at a railroad crossing, or participating in a street race.
Penalties
Reckless driving is one of the more serious traffic offenses a person can commit. If you are convicted of reckless driving, you face significant penalties that often include jail, fines, and the revocation of your license. Though penalties differ significantly among states and depend on the circumstances of the case, reckless driving charges typically bring with them a range of penalties.

Jail or prison. Reckless driving is often categorized as a misdemeanor offense, meaning that a person convicted of the crime faces up to one year in jail. However, a small number of states also allow the crime to be charged as a felony, meaning a conviction can bring a year or more in a state prison. Felony charges are often filed in situations where someone was injured as a result of the reckless driving.
Fines. Fines are a very common penalty when a person is convicted of reckless driving. The amount of the fine can differ widely based on the state and circumstances of the crime, but they usually range from several hundred to several thousand dollars.
Probation. Probation sentences are also possible with reckless driving convictions, though they are highly dependent on the circumstances of the case and the driver's driving history. If a court sentences you to probation, it will require you to comply with specific terms, such as finding a job, making regular visits to a probation officer, and not committing any crimes or other traffic violations. If you violate the terms of probation, the court may revoke it and force you to serve a jail or prison sentence instead. Probation typically lasts 12 months or more.
License suspension. A person convicted of reckless driving also faces the possibility of a license suspension or revocation. State laws typically include a mandatory suspension of at least 30 days whenever a person is convicted of reckless driving. If the driver has previous reckless driving convictions or other traffic violations, lengthier suspensions and even permanent license revocation is also possible.

https://www.criminaldefenselawyer.com/crime-penalties/federal/Reckless-Driving.htm