Պահանջում ենք կրոնական կազմակերպությունները մտցնել հարկային դաշտ

Պահանջում ենք կրոնական կազմակերպությունները մտցնել հարկային դաշտ

0 have signed. Let’s get to 500!
At 500 signatures, this petition is more likely to be featured in recommendations!
Bayandur Pogosyan started this petition to ՀՀ Ազգային Ժողով and

Հայաստանի հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից ու կարգավորվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով.

https://www.arlis.am/documentview.aspx?docid=82

Ինչպես նաև, ՀԱԵ֊ի դեպքում, «Հայաստանի հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով.

https://www.gov.am/u_files/file/kron/ekegheci.pdf

Ելնելով նրանից, որ սույն կարգավորումները թույլ են տվել կրոնական կազմակերպություններին խնդրահարույց վարք դրսևորել, մասնավորապես՝

  • Հայտնվել օֆշորային ֆինանսական սկանդալների կենտրոնում
  • Կուտակել մեծ ու անվերահսկելի հարստություն՝ երկրում աղքատության ողբերգական աստիճանի պայմաններում
  • Իրականացնել ազգակործան պառակտիչ գործունեություն ու իրար դեմ հանել սոցիալական տարբեր խմբերի մարդկանց
  • Կատարել բռնության և անհանդուրժողականության կոչեր
  • Միջամտել պետության գործունեությանը

պահանջում ենք խստացնել բոլոր կրոնական կազմակերպությունները նկատմամբ իրավական կարգավորումները՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մոդելով, հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների առանձնահատկությունները։

  • Իրավականորեն ֆիքսել կրոնական կազմակերպության ձևաչափն ու իրավական պարտավորությունները
  • Հարկադրել կրոնական կազմակերպություններին գործել ՀՀ օրենքով ու ՀՀ տարածքում վավերացված միջազգային համաձայնագրերով
  • Հարկադրել կրոնական կազմակերպություններին բաց ու թափանցիկ հաշվապահություն վարել ու հայտարարագրել իրենց եկամուտները, գործել առանց շահույթի կամ, որպես այլընտրանք, վճարել շահութահարկ՝ ինչպես շահույթ հետապնդող ցանկացած առևտրային կազմակերպություն։
0 have signed. Let’s get to 500!
At 500 signatures, this petition is more likely to be featured in recommendations!