Խնդրում ենք Գագիկ Ծառուկյանին աշխատանքի ընդունել կիրթ խորհրդականի

Խնդրում ենք Գագիկ Ծառուկյանին աշխատանքի ընդունել կիրթ խորհրդականի

Создано
10 июля 2022 г.
Подписей: 81Следующая цель: 100
Подписать

Почему эта петиция важна

Автор: Nerses Aghababyan

ՀՀ քաղաքացի Գագիկ Ծառուկյանն աչքի է ընկել բազում բարեգործական ծրագրերով հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Եղել են նաև հատկապես հաջողված և հասարակության մեծ զանգվածների կողմից ընդունելի ծրագրեր, ինչպիսին է, օրինակ՝ Աբովյան քաղաքի եկեղեցու կառուցումը:

Չուրանալով եկեղեցաշինության և այլ ոլորտներում պարոն Ծառուկյանի մեծ ավանդը՝ այնուամենայնիվ ստիպված ենք արձանագրել, որ լինում են դեպքեր, երբ կատարվելիք ծրագրի ընտրության, մշակման և իրականացման հարցերում ահնրաժեշտ է հաշվի առնել ոլորտի մասնագետների, ինչպես նաև պարզապես կիրթ և բանիմաց մարդկանց կարծիքը: Բարեգործական ծրագրերի ոչ կշռադատված ընտրությունը երբեմն կարող է հանգեցնել մեծ սոցիալական հուզումների և հասարակության մեջ առաջացնել անհարկի թշնամանք և տարակուսանք:

Նման տհաճ իրավիճակ է ստեղծվել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի մեծ արձան տեղադրելու բարեգործական ծրագրի հետ կապված: Ի հեճուկս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքի՝ նշված արձանի տեղադրումը չի կարող որակապես ավելի գրավիչ դարձնել տուրիզմը Հայաստանում: Նշված արձանի տեղադրումը նաև հակասում է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին և ավանդույթներին: Նշենք նաև, որ նման ձևով Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը նաև վիրավորական է ցանկացած իրական հավատացյալի համար, քանի որ արձանի տեղադրումն արդարացվում է տնտեսական աճ և տուրիստական բնույթի եկամուտներ ապահովելու տրամաբանությամբ, ինչն ընդհանրապես կապ չունի, ո՛չ Հիսուսի, ո՛չ հավատքի հետ: Ավելին՝ համարում ենք, որ նման շահագրգռվածությամբ որևէ կրոնական բնույթի կառույցի տեղադրումը անթույլատրելի է և անբարոյական:  

Կարծում ենք, որ նման չարդարացված բարեգործական ծրագրերի նախաձեռնումը վնաս է պատճառում պարոն Գագիկ Ծառուկյանի հեղինակությանը և բարի համբավին: Կարծում ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով ՀՀ տնտեսության մեջ ծանրակշիռ ներկայություն ունեցող անձ, բարեգործական ծրագրերի ընտրության ր իրականացման հարցում ունի կիրթ և բանիմաց մարդկանց խորհրդի կարիքը: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սիրով և հոգատարությամբ հորդորում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին աշխատանքի ընդունել կրթված խորհրդականների, որոնք կունենան անհրաժեշտ և բավարար գիտելիքներ բարձրաճաշակ մշակույթի, պատմության, կրոնի, ռազմական գործի, երաժշտության, գիր-գրականության, տուրիզմի և այլ ոլորտներում, և ի վիճակի կլինեն տրամադրել կշռադատված կարծիք նախագծվող բարեգործական ծրագրերի իրագործման նպատակահարմարության վերաբերյալ:     

Подписать
Подписей: 81Следующая цель: 100
Подписать