Confirmed victory

Քրոջս տուն վերադարձրե’ք / Bring my sister home #FreeGhoncheh

This petition made change with 775,055 supporters!


2014թ. հուլիսից իմ քույրը անազատության մեջ է Թեհրանում: Նա ձերբակալվել է միայն այն պատճառով, որ այցելել է տղամարդկանց վոլեյբոլի խաղի:

Իմ քույրը` Ղոնչե Ղավամին, ունի երկքաղաքացիություն` բրիտանական և իրանական: Նա ընդամենը մի քանի ամսով այցելել էր Իրան` աշխատելու բարեգործական կազմակերպությունում, որը զբաղվում է անտուն երեխաների կրթությամբ:

Ղոնչեն իսկապես որոշել էր դիտել խաղը, և հենց դրա համար էլ նրան ձերբակալեցին: Նա կարծում էր, որ կանանց թույլ կտան դիտել խաղը այն բանից հետո, երբ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան այդպիսի պահանջ էր ներկայացրել իրանական իշխանություններին: Նրա ձերբակալությունը ողբերգական սխալ է: Խնդրում եմ` օգնե’ք ինձ քրոջս տուն վերադարձնել:

Amnesty International-ը  հրատապ ակցիա էր կազմակերպել քրոջս աջակցելու համար: Amnesty-ի կարծիքով Ղոնչեն խորը հոգեբանական ճնշման տակ է և նրան ասել են, թե «բանտից ողջ դուրս չես գա»: Նրանք նաև ասում են, որ «Ղոնչեի փաստաբանին թույլ չի տրվել հանդիպել նրա հետ, և նույնիսկ նրա գործը չեն տվել ուսումնասիրելու համար»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ տեղյակ է քրոջս ձերբակալման մասին, բայց ոչինչ անել չի կարող, քանի որ Իրանում իր դիվանագիտական ազդեցությունը սահմանափակ է: Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է անել ավելին Ղոնչեին փրկելու համար, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Մենք արդեն համոզվել ենք, որ եթե ճնշենք իշխանություններին, նրանք կարող են ազդեցության ավելի արդյունավետ ուղիներ գտնել:

Ես պարզապես ցանկանում եմ քրոջս տուն վերադարձնել: Նա չպետք է ձերբակալվեր և կրեր այդպիսի տանջանքներ բանտում:

Ես գիտեմ, որ յուրաքանչյուր ստորագրություն և այս խնդրագրի տարածումը կօգնեն քրոջս տուն վերադարձնել: Խնդրում եմ` օգնեք ինձ վերջ դնել այս մղձավանջին:



Today: Iman is counting on you

Iman Ghavami needs your help with “Իրանի կառավարություն: Քրոջս տուն վերադարձրե’ք / Bring my sister home #FreeGhoncheh”. Join Iman and 775,054 supporters today.