Դեմ ենք Կենդանիների Պարտադիր Չիպավորմանը

0 людей подписали. Следующая цель: 5 000


Հարգելի
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Մոտ օրերս հայտարարվել է, որ պատրաստվում եք որոշում ընդունել այն մասին, որ ընտանի կենդանիներ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պարտադիր գրանցի և չիպավորի իր ընտանի կենդանուն։ Մինչ այդ՝ Ամանորից առաջ, հայտարարվել էր, որ թափառող կենդանիներին ևս հավաքելու եք, ստերջացնեք և չիպավորեք։ Չիպավորումն իրենից ներկայացնում է կենդանու մարմնում չիպի տեղակայում, որը կենդանուն հետագայում հատուկ սքաներով իդենտիֆիկացնելու համար է։ Ցանկացած միկրոչիպ կարող է վնասվել, որի հետևանքով նրա վնասակար մասնիկները կարող են տարածվել կենդանու մարմնում և անդառնալի հետևանքներ թողնել։ Որպես այլընտրանք առաջարկում ենք "nose print" տարբերակը, որը բոլորովին անցավ է, իրենից չի ենթադրում որևէ սարքի տեղադրում անմիջապես կենդանու մարմնի մեջ։ Nose Print-ով կենդանուն իդենտիֆիկացնելը ենթադրում է կենդանուն ( շանը օր.) ճանաչել բացառապես քթի հետքով, որը յուրաքանչյուր կենդանու դեպքում բացառիկ է, միակն է այնպես, ինչպես մարդու դեպքում մատնահետքն է։
 

Հասմիկ Շահինյան

Լիլի Ղարիբյան