ԴԵՄ ԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ

ԴԵՄ ԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ

218 have signed. Let’s get to 500!
Started

Why this petition matters

Started by Kate Aleksanyan

Մեր դժգոհությունն ենք հայտնում ս/թ մայիսի 2-ից Կոտայքի մարզի քաղաքներ-Երևան միջմարզային, ներմարզային և միջհամայնքային տրանսպորտի գների չհիմնավորված թանկացման համար (100, 150 և ավելի տոկոսով), որը կատարվել է սպառողների շահերի ոտնահարումով, հաշվի չեն առնվել հանրապետությունում առկա սոցիալական ճգնաժամն ու բնակչության անվճարունակությունը: Մեր մտահոգությունն ենք հայտնում, որ սակագների թանկացմանը զուգահեռ վատացել է ծառայության մատուցման որակը, տրանսպորտն աշխատում է անկանոն՝ բնակչության համար ստեղծելով լրացուցիչ անհարմարություններ: 

Բարձր գինը, որը սահմանվել է Կոտայքի միջմարզային, ներմարզային և միջհամայնքային տրանսպորտի համար, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել բնակչության շրջանում, որովհետև առավել խոցելի է դարձրել սոցիալապես անապահով խավը և ուսանողությանը:

Պահանջում ենք.

*Փոխադրամիջոցների գներն իջեցնել նախկին մակարդակի: 
*Վերականգնել հանված միջհամայնքային ուղևորագծերը։
*Ապահովել ծառայությունների մատուցման պատշաճ որակը։
*Քայլեր ձեռնարկել նախարարության և համայնքապետարանների համագործակցության միջոցով կազմակերպելու ուսանողների արտոնյալ ուղևորափոխադրումը։
 

218 have signed. Let’s get to 500!