Աջ ղեկով մեքենաների շահագործումը արգելող նախագծի ՉԵՂԱՐԿՈՒՄ

0 людей подписали. Следующая цель: 1 500


Ամիսներ առաջ կայքերից մեկը հրապարակեց նյութ ըստ որի ` Հայաստանում կարգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, որը անմիջապես հերքվեց ՃՈ - ի կողմից: Շատ ժամանակ չանցած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ սկսվեցին աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու համար: Ըստ լուրերի` առաջին պահանջողները խոշոր ներկրողներն են, հատկապես ճապոնական մեքենաների ներկրմամբ զբաղվողները, ովքեր չեն կարողանում իրենց ներկրած նոր մեքենաները վաճառել: Ճապոնիայից այդ նույն մեքենան շատ թարմ վիճակում ներկրում են մի քանի անգամ ցածր գնով, հենց այդ պատճառով էլ ուզում են արգելել մեքենաների ներկրումը Հայաստան, իսկ ըստ Վահան Մարտիրոսյանի` ժողովրդի անվտանգության համար է արվում, իբր թե աջ ղեկով մեքենաները ավելի շատ են վթարների ենթարկվում, քան ձախ ղեկերը:


www.shamshyan.com կայքի ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐ բաժինը (http://shamshyan.com/hy/category/auto-crash/ ուսումնասիրելով կարող եք մոտավոր պատկերացում կազմել, որ աջ ղեկով մեքենաների վթարները չնչին տոկոս են կազմում:


ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՍ ՉՈՒՆԵՆՔ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ, ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՍ ՉՈՒՆԵՆՔ ՄԱՏՉԵԼԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ, ՈՒՍՏԻ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՐԳԵԼԵԼ ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ:


Հ.Գ. Աջ ղեկը արգելելուց հետո էլ, միևնույն է, ավտոսրահների մեքենաների վաճառքը չի ավելանալու: 2500-5000$ արժողությամբ մեքենա վարող վարորդը դժվար թե կարողանա սրահից 25.000-50.000$-ով մեքենա գնի:

Մի՛ մոռացեք, որ կա նաև ամերիկյան ավտոաճուրդ, որտեղ վաճառվում են ձախ ղեկով մեքենաներ:



Cегодня Ed рассчитывает на вас

Ed ... нуждается в вашей помощи с петицией «ԱԺ: Աջ ղեկով մեքենաների շահագործումը արգելող նախագծի ՉԵՂԱՐԿՈՒՄ». Ed и 1 486 участников этой кампании рассчитывают на вас сегодня.