Просим и требуем поменять меры пресечения

Просим и требуем поменять меры пресечения
Դիմում խնդրանք
ՀՀ հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն:
Տվյալ դիմում խնդրանքով Ձեզ են դիմում հայ քաղաքացիներ, ովքեր մտահոգված են ՌԴ-ից տեղափոխված և այս պահին ՀՀ կալանավորի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացի Արման Վալերիկի Առաքելյանի գործով, նրա առողջական վիճակը հաշվի առնելով, ինչպես նաև, նրա քրգործի առանձնահատուկ կետերը հաշվի առնելով:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Արման Առաքելյանը այս պահին ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, որոնք հիմնականում կապված են սրտի հետ, հաշվի առնել, որ նախաքննության ժամանակ ՌԴ-ում նրան հարցաքննելու ժամանակ իրավապահ մարմինները գործադրել են բռնի եւ ոչ օրինական միջոցներ, ինչի արդյունքում կոտրել են Արմանի ծնկները: Եվ որ, ոչ պակաս կարեւոր է, կցանկանայի, որպեսզի առանձնակի ուշադրություն դարձնեք, որ Արման Առաքելյանը ինքնապաշտպանության, սեփական ու ազգային ինքնասիրության սկզբունքների վրա հիմնված է գնացել այդ քայլին:
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ Արման Առաքելյանը ունի մեծահասակ մայր, հայ մայր, ով այսօր ունի խնամքի կարիք, Արմանն ունի նաև ընտանիք, որոնք արդեն երկար տարիներ զրկված են ընտանիքի հայ տղամարդու հովանուց և պաշտպանությունից:
Մենք՝ այս ստորագրահավաքի մասնակիցներս, հավատացնում և հավաստիացնում ենք Ձեզ, որ Արման Առաքելյանը բացարձակ ոչ մի վտանգ չի ներկայացնում Հայ հասարակության և ՀՀ բնակչության համար:
Խնդրում ենք Ձեզ, ազատություն շնորհել մեր Պատվախնդիր Հային կամ փոխել նրա կալանքի տեսակը բաց կալանքի տեսքով: